«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով երիտասարդ հայուհիներն այսօր կրթված են, ավելի շատ են ինքնակրթությամբ զբաղվում, քան տղաները.
«Սա բերելու է հանրության փոփոխությանը, զարգացմանը, որովհետև բոլոր այն ոլորտներում, որտեղ ընդգրկված է կինը, առաջընթաց կա»,-ասաց պատգամավորը:
Ինչ վեաբերում է քաղաքականությանը, ապա նրա կարծիքով՝ հայ կանայք քաղաքականության մեջ դեռևս լիարժեք տեղ չեն զբաղեցնում.
«Եթե որևէ հարց է լինում, ապա կնոջը մոտենալը, նրան դիմելն ու միասին քննարկելն ավելի հեշտ է: Ցավոք, պետք է նշեմ՝ ԱԺ-ում կանայք որևէ հարցի շուրջ դեռևս չեն համախմբվել: Նրանք կաշկանդված են՝ իրենց քաղաքական թիմի պարտադրանքով»,-նկատեց Զարուհի Փոստանջյանը:
Asekose.am-ի թղթակցի հարցին, թե կա՞ն հայ կանայք, որոնց Զարուհի Փոստանջյանը կցանկանար տեսնել ԱԺ-ում, պատասխանեց.
«Իհարկե, բայց անուններ թույլ տվեք չհնչեցնել: Ես կարծում եմ, որ մեր կանայք տաղանդավոր են, և գալու է մի շրջան, որ նրանք պետք է լիարժեք ներգրավված լինեն քաղաքականության մեջ»:
Անի Կարապետյան