Հայ ժողովրդի թշնամիներ` պարգևատրողներ և պարգևատրվողներ, մեր հերոսները վերադառնալու են:
ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորները վերադառնալու են օտարությունից ու գերությունից` ավելի կուռ շարքերով և մեր շարքերը համալրվելու են նորանոր զինվորներով:
Մենք ծնվել, մեծացել և հասունացել ենք քանդված, թալանված՝ ավերակների երկում: Պատերազմում ձեր վայրագ վարքագծով մեր կամքը չեք կարող կոտրել:
Երբեմն թվում է, չկա ավարտ և վերջ այս պատերազմին: Թվում է, թե չկա պայքարը արդյունավետ կազմակերպելու հնարավորություն:
Հիմարները և ստորները, ճղճիմները և դահիճները դեռևս գոյատևում են, սակայն դա մեզ չի կարող կաշկանդել: Մենք շարունակելու ենք պատերազմել, քանզի ռազմի ժողովուրդ ենք, միասնաբար խախտելու ենք լռությունը և տոնելու ենք մեր վերածնունդը:
Որքան ել ուշանա մեր հերոսների վերադարձը, որքան էլ ուշանա մեր վերածնունդը և տոնը, պարգևատրողներ և պարգևատրվողներ տագնապեք` գալու ենք, գալու ենք ձեր հետևից, գալու ենք հիմնահատակ վերացնելու և ոչնչացնելու պարգևատրողների և պարգևատրվողների քսանհինգ ամյա փտած և նեխած համակարգը:
Զարուհի Փոստանջյան