▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդն իրեն զգո՞ւմ է որպես սոցիալական, իրավական, ինքնիշխան պետության քաղաքացի

«Սահմանադրությամբ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրավարական, սոցիալական և իրավական պետություն է: Հիմա, ըստ Ձեզ, այդպե՞ս է, թե՝ ոչ: Հայ ժողովուրդն իրեն զգո՞ւմ է որպես սոցիալական, իրավական, ինքնիշխան պետության քաղաքացի: Ի՞նչ եք, կարծում, աղքատության, գործազրկության, անիրավականության մթնոլորը ձևավորվել է  մինչ օրս Սահմանադրական փոփոխութուններ չունենալու պատճառո՞վ»,-Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ չէ, որ կարողանա կախարդական փայտիկի հատկություններով 1 վայրկյանում լուծել երկրում առաջացած բոլոր խնդիրները: Այն պետք է երաշխիքներ ստեղծի՝ երկրի ֆինանսական, տնտեսական, սոցիալական վիճակը բարելավելու համար: Ինչ վերաբերում է գործող Սահմանադրությանը, այն մի՞թե որևէ բացասական դերակատարություն չի ունեցել բացասական երևույթների առաջացման համար»,-պատասխանեց Վարդան Պողոսյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին