▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդ, ինչո՞ւ ես կորցրել ազգային դեմքդ ու դիմագիծդ

Ով հայ ժողովուրդ, ինչո՞ւ ես կորցրել ազգային դեմքդ ու դիմագիծդ, հոգևոր արժեքներդ ու բարոյական կերպարդ։ Կարդա, տես, թե ով ես եղել անցյալում և ինչ է մնացել քեզանից այսօր։ Հարցրու ինքդ քեզ, թե ինչն է պատճառը, որ համաշխարհային ասպարեզում ունենալով փայլուն տեղ, այսօր դարձել ես ողորմելիություն, անմիաբան, անդեմ, նյութապաշտ, դրամամոլ և բազում այլ բացաբսական կերպարների մեջ մխրճված, փորձում ես պարզապես գոյատևել, առանց հասկանալու ոչ անկախությանդ իմաստը, ոչ ազգ լինելուդ նշանակությունը, ոչ քրիստոնեական ինքնությունդ... 
ՀԱՐՑՆՈՒՄ ԵՄ անցյալի ծանր և հարուստ ժառանգությունը նետած ցեխի մեջ, ուր ենք գնում, ՈՒ՞Ր ԵՆՔ ԳՆՈՒՄ, մտածելով միայն սրա կամ նրա ստրուկները լինելու մասին, քանի որ նրանք իրենց սեղանի փշրանքները նետելով մեր առաջ, մեզ դարձնում են իրենց հավատարիմ շները այնպես, որ մենք հանուն նրանց շահի պատրաստ ենք ոչ միայն իրար վրա հաչալու, այլ իրար կոկորդ կրծելու...
Կարդա ՀԱՅ ԱԶԳ և տես որ քո նախնիքդ երբեք ուրիշի փշրանքների համար չեն գոյատևել, այլ ապրել են ուրիշներին ապրեցնելով և իմաստավորելով։ ՄՏԱԾԻՐ ՈՒ՞Ր ԵՍ ԳՆՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ, Մոնտեկարլոներն ու Լասվեգասները չեն իմաստավորելու քո հարստությունը, այլ այն ժառանգությունը հարուստ, որն այսօր անգնահատելի է, որ քեզ են փոխանցել մեր պապերը, ոչ թե վատնելու, մսխելու, այլ պահելու և պահպանելու համար...

Սենսացիա. Նախամաշտոցյան հայոց գրեր` հայտնաբերված Բոլիվիայում

Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին