▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ջութակահարը մաքսատանը նվագել է 7․5 մլն դոլարանոց Ստրադիվարիուս ջութակով

Բելգիայում ապրող և ստեղծագործող հայ ջութակահարի կատարումը Ստրադիվարիուսի ջութակով հուզել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի մաքսատան աշխատակիցներին։

Լյուվենի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Տիգրան Մահտեսյանը համերգային մի շարք կատարումներով ՌԴ-ում հանդես գալու համար ժամանել է Մոսկվայ։ Շերեմետևո օդանավակայանի մաքսատան աշխատակիցներ, նրա ձեռքին տեսնելով 1725 թ․ Անտոնիո Ստրադիվարիուսի 7,5 մլն դոլար արժեցող ջութակը (Ֆլորիան Լեոնարդի լոնդոնյան հավաքածուից), խնդրել են հնչեցնել այն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայ երաժիշտը մաքսատան աշխատակիցների համար մինի-համերգ է տվել, որն ընդունվել է հիացմունքով։

Տիգրան Մահտեսյանը Վիվալդիի «Տարվա եղանակները» կատարել է իտալացի մյուս հանճարեղ ջութակագործի` Գվարների Դել Ջեզոյի 15 մլն դոլար արժեցող ջութակով։ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում տրված համերգից հետո հայ ջութակահարը հանդես կգա նաև Օրենբուրգում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին