Պարբերաբար տեսնում ենք, թե ինչպես են հայտնի հաղորդվարները կամ տարբեր սերիալներում օլիգարխի, օրենքով գողի մարմնավորող, երբեմն էլ ոչ այնքան մեծ դերով հանդես եկող դերասաններն օգտվում երթուղային տաքսիներից: Նրանցից ոմանց ուղևորները ճանաչում են, հարց ու փորձ անում, երբեմն էլ վճարում նրանց փոխարեն...
esyes.am-ն է գրում այս մասին ու նշում, որ հաղորդավարուհի Աննա Գրիգորյանն էլ է դեռևս երթուղային տաքսիներից օգտվում, ինչպես նաև երգչուհի Նարինե Դովլաթյանը:
Կայքը նաև կարծիք է հայտնում, որ սրա մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ ոչ միշտ են մարդու հայտնիությունն ու գրպանի պարունակությունը ուղիղ համեմատական միմյանց:
Նույնիսկ քաղաքական գործիչներից Րաֆֆի Հովհաննիսյանն է երբեմն երթուղային տաքսիներից օգտվում` գուցե շարքային քաղաքացուն առավել մոտ լինելու համար, իսկ իջնելիս էլ վճարում է բոլոր ուղևորների փոխարեն: