▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հանդիսավարներից ով որքան գումարով է վարում տարբեր միջոցառումներ

Newmag.am-ը գրում է.

Հայ հանդիսավարների կամ ինչպես ասում են պատվիրատուները՝ թամադաների պակաս չկա հայկական շոուբիզնեսում: Նրանցից շատերի հիմնական աշխատանքը՝ հեռուստառադիոհաղորդավար լինելը միակ եկամտի աղբյուրը չէ և ընդունված կարգով, նրանցից շատ հայտնիների կարելի է տեսնել այս կամ այն անձի կորպորատիվ միջացառումը վարելիս: Մեծամասամբ հայ հանդիսավարները արական սեռի ներկայացուցիչներն են և ամենաշատը վարում են հարսանեկան երեկոներ:

«Ալկոհոլ օգտագործած զանգվածի հետ գլուխ դնելը հեշտ գործ չէ, բացի այդ ամեն մի երեկո ինդիվիդուալ է, սկսած կենացների հերթականությունից»,-ասում են նրանցից շատերն ու ըստ այդմ գիտեն իրենց գինը:

Որքան հայտնի ու պահանջված՝ այնքան թանկ: Հիմնականում հայտնիները Երևանում վարում են սկսած 1.000 դոլարից, բայց հաճախորդները կարող են նաև սակարկել՝ օրինակ 300.000 դրամի հասնել: Սա հիմնականում հարսանիքներում ընդունված գինն է: Կարող են լինել ծնունդներ, կնունքներ, որոնք մաշտաբներով փոքր լինեն և պատվիրատուներին հաջողվի պայմանավորվել այլ ցածր գնով: Մոսկվա, Սոչի, Կրասնոդար կամ Եվրոպա մեկնելիս գները մի փոքր փոխվում են ու թանկանում: Հրավիրողը գնում է նաև տոմսը, հոգում հյոււրանոցի ծախսերը:

Կան նաև ոչ շատ հայտնի հաղորդավարներ կամ թատրոնի դերասաններ, ովքեր օրինակ հարսանեկան երեկոները վարում են 150.000 դրամով: Հաղորդավարներից շատերը սակայն շատ քիչ գումարներով են վարում պետական միջացառումներ և ասում են, որ այդ միջոցառումներում հոնորարները աստղաբաշխական չեն և լավ են գիտակցում, որ իրենք աշխատում են նաև հանուն Հայաստանի Հանրաապետության, պետք է՝ նաև անվճար կվարեն:

Հայկական շոուբիզնեսում իգական սեռի հաղորդավարուհիներից պահանջվածները համարվում են Նազենի Հովհաննիսյանը, Գայանե Ասլամազյանը, Աննա Ավանեսյանը, Գոհար Գասպարյանը:

10438120_856369894397795_100324298440185122_n

Տիգրան Հարությունյանը և Սոնա Շահգելդյանը

11150950_1613060262243438_2314698951431185678_n

Գայանե Ասլամազյանը միջոցառումներից մեկի ժամանակ

10395846_881883495162934_4657875844336742392_n

Դերասան Լևոն Հարությունյանը

11008510_10204404166652721_1261332639548443897_n

DJ Վակցինան և Ժակը

10377151_1635707123319011_7006589401830409516_n

Սարգիս Գրիգորյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին