▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ համայնքի բարեգործական համերգը Մոսկվայում

Սեպտեմբերի 2 -ին Մոսկվայի կենտրոնում գտնվող Սցենարիո ռեստորանում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ողջ հասույթով Երեւանում պետք է կառուցվի WORKOUT տիպի նոր մարզահրապարակ: Համերգի օրը հավաքեցինք անհրաժեշտ գումարի 1/3 -ը, դրամահավաքը շարունակվում է եւ պատրաստվում ենք նոր միջոցառման:

Գլխավոր նպատակը՝ Հայաստանում բակային սպորտի զարգացումն է եւ մարմնակրթության միավորող գաղափարի տարածումը երիտասարդության շրջանում:

Մեր համերգի հյուրերից էին՝ Մոսկվայում Հայ դատի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը, Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, Մոսկվայի Հայկական թանգարանի տնօրեն Դավիթ Տոնոյանը, Մոսկվայի Հայերի միության ղեկավարության անդամ, հանրահայտ գեներալ Նորատ Տէր-Գրիգորյանցը, Քամեդի քլաբի (Comedy club) երաժշտական պրոդյուսեր Արման Փահլևանյանը, «Նժդեհ» պարային դպրոցի հիմնադիր Արամ Պողոսյանը եւ այլք:

Ելույթներով հանդես եկան դուդուկահար Արամ Ավեդիկյանը, ռուս երգիչ Տակերը (ТАКЕР), 2019 թ. Workout աշխարհի չեմպիոն Ահարոն Վիրաբյանը, Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Մանուել Մամոյանը եւ ուրիշներ:

Ուշագրավ է, որ այս նախաձեռնությունը մեծ թվով համակիրներ է գտնում նաեւ Հայաստանում:

 

Նախաձեռնության հեղինակ, Տիր հայագիտական կենտրոնի ղեկավար Դավիթ Աղաջանյան (NAY 374)

Բարեգործական համերգի բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղումով.

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին