ՀՀ քաղաքացի 22-ամյա Ասատուր Խաչատրյանը Բաքու-Կիև «МАУ» ավիաընկերության 602 չվերթով վերադարձել է Կիև: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։
Ասատուր Խաչատրյանը հուլիսի 22-ին գնացել էր Ուկրաինա: Կիևի օդանավակայանում պարզվել էր, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան, սակայն սխալմամբ ուղարկել էին Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից` ոչինչ չասելով նրա հետագա ճակատագրի մասին:
Նշենք, որ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը երեկ ուշ երեկոյան այցելել էր երիտասարդի ծնողներին, ա պա, ավելի ուշ իր ֆեյբուգյան էջում գրել. «Ասատուր Խաչատրյանենց տանից հենց նոր դուրս եկա: Ուկրաինական իշխանությունները մեր դեսպանատան հետ համատեղ աշխատում են իրավիճակի շտկման ուղղությամբ: Նախ ասեմ` խոստացել են վաղը առավոտյան Բաքվի ժամանակով 07:10 -ի չվերթով մեր հայրենակցին հետ ուղարկել Կիև: Ուկրաինան Ասատուրի ելքը երկիր փակել է, այնպես որ նրան Կիևից անմիջապես կվերադրձնեն Երևան: Իրար եմ խառնել բոլոր հնարավոր ուկրաինական կապերը`դիվանագիտականից մինչև անձնական: Բոլորը խոստացել են, որ Ասատուրի գլխից մազ չի պակասի… համբերություն նրա ծնողներին»: