▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ եմ, 3000 տարեկան եմ․ Գալուստյանը հոլովակ է հրապարակել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Հայտնի շոումեն, կատարկերգու Միխայիլ Գալուստյանն Instagram-ում հրապարակում է արել` ի հիշատակ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի։ «Բարեւ։ Թույլ տուր ներկայանալ։ Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ»,- գրել է նա՝ տեսահոլովակ հրապարակելով, որի հեղինակը ռեժիսոր Սարիկ Անդրեսայանն է։

Տեսանյութին արձագանքել են շատ հետեւորդներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել հայերին` «Սգում եմ հայ ազգի հետ...», «Շնորհակալություն տեսանյութի համար։ Արցունքների է հասցնում…», «Շնորհակալ եմ այս տեղեկատվական եւ մեր ժողովրդի էությունն արտացոլող հոլովակի համար…»:

/filemanager/uploads/Mixayil_Galustyan.jpg

Հայաստանի պատմության, մշակույթի եւ հայերի մասին իր կարճամետրաժ հոլովակով կիսվել է նաեւ Սարիկ Անդրեասյանը, որը գրել է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի համար ապրիլի 24-ը շատ նշանակալից օր է։ Սա մեր նախնիների մասին վշտի ու հիշատակի օր է, որոնք բնաջնջվել են 105 տարի առաջ Օմսանյան Կայսրության տարածքում։ Ես ու իմ թիմը ցանկանում ենք, որ այս դիմումն անհրաժեշտռ տարածման եւ ուշադրության արժանանա ոչ միայն հայերին, այլեւ նրանց համար, ովքեր կարծում ենք, որ ազգային կամ որեւէ այլ հողի վրա բնաջնջումը հանցագործություն է մարդու ու մարդկության դեմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին