▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ դյուցազունները հաղթել են բազկամարտի աշխարհի առաջնությունում

Բուլղարիայում կայացել է բազկամարտի 2016 թվականի աշխարհի առաջնությունը,որին հաջողությամբ են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները:

Նախ ձախ ձեռքով պայքարի աշխարհի չեմպիոն են հռչակվել մեր երկու մարզիկները` Էմիլ Ամիրշադյանը և Վրեժ Սեդրակյանը:

Մարզական այս հաջողությանը հաջորդել է ևս մեկ հաղթանակ. Էմիլ Ամիրշադյանը գերազանց է հանդես եկել նաև աշխարհի առաջնության աջ ձեռքով պայքարում՝ նվաճելով արծաթե մեդալ։

Իսկ Աշոտ Ադամյանը նույն մրցապայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:

Տեսանյութում՝ բազկամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի գործող չեմպիոն Վրեժ Սեդրակյանի հաղթական ելույթը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին