Սեպտեմբերի 22-ին 2023-ին Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում կայացել է հայ դիզայներների «The other side» (Մյուս կողմը) ինստալացիա֊ցուցադրությունը՝ ներկայացնելով Ադրբեջանի գործած հանցագործությունը։
Այն համախմբել էր ավելի քան 15 դիզայների աշխատանքներ, որոնց թվում Անտիկյան ցուցասրահը, հանրահայտ Գրիգոր Ջաբոտյանը, Նարեկ Ջհանգիրյանը, Անանյան եւ Արտույտ ապրանքանիշները, the Muse֊ը, Just black֊ը և այլոք։
Ցուցադրության մի կողմում արվեստի գործեր էին, որ արտացոլում էին ճգնաժամը, մյուս կողմում նորաձևության իրեր, հագուստ, կոշիկներ, կորսետ, որ խորհրդանշում էին մարտահրավերին դիմակայող դիմացկուն հայի հոգին։
Նշենք, որ Արթ տնօրեն Տարիել Բիշարյանն օրերս էլ՝ Հայաստանի անկախության տոնի առիթով, Իտալիայում ՀՀ դեսպանի կազմակերպած ընդունելության ժամանակ ակցիա է իրականացրել՝ արձանագրելով, որ Հայաստանի կառավարությունն է ձախողել Արցախի ճգնաժամը և նշելով, որ իտալահայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը։
Մանրամասն՝ տեսանյութում