Թուրքիայում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր տեղի ունեցան կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը: Արդեն հաղորդել ենք, որ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ են տարել, եւ նվաճել են օլիմպիական ուղեգիր, իսկ մեր մյուս 3 մարզիկները` 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն կրեցին ու վաղըկպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի օլիմպիական վարկանիշ:
Չնայած ձեռք բերած 2 վարկանիշների, այնուամենայնիվ Թուրքիայի մրցաշարը չկարողացավ պահպանել բռնցքամարտի արդար մրցավարական կաննոները հայ մարզիկների նկատմամբ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն էր: Առաջին րոպեից սկսած ռինգի մրցավարը անհասկանալի կերպով 2 միավոր հանեց մեր բռնցքամարտիկից, իսկ բռնցքամարտում կորցրած 2 միավորը հետ բերելը գրեթե անհնար է: Հիշեցնենք, որ նախորդ փուլում Արամը հաղթել էր թուրք մարզիկին:
64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մեկ գլուխ բարձր էր մրցակցից, սակայն անհասկանալի կերպով միավորները գնում էին հակառակորդին:
Այնուամենայնիվ, տղաները չեն ընկճվել եւ պատրաստ են վաղը պայքարել օլիմպիական ուղեգրերի համար:
Հայ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշներն ու մրցավարական անարդարությունները Թուրքիայում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet