▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բռնցքամարտիկը մրցակցին նոկաուտի է ենթարկել 15-րդ վայրկյանին

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն այսօր իր մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ: Մեր բռնցքամարտիկն առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց բուլղարացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի 4 բռնցքամարտիկներ կպայքարեն կիսաեզրափակչի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակչից:

 

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին