▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղերն օգտագործում են Քարդաշյան քույրերին ինքնահաստատվելու համար

Բոլոր այն հայ «աստղերը», ովքեր այս օրերին օգտագործելով Քարդաշյան քույրերին փորձելու են ինքնահաստատվել, պետք է ասել` սիրելիներս դուք ուղղակի ցույց եք տալիս ձեր «բեմի մարդ լինելու կաղությունը» ու էլի մի քանի բան, որի մասին շատ լավ գիտեք:

Մի գուցե դուք էլ գեղեցիկ ու սեքսի եք, բայց Քիմի հետ համեմատած կա մի մեծ բաց: Քիմը խելացի է և խորամանկ, ամեն մի քայլը անում է հաշվարկված ու գրագետ, մտածված ու արդյունք բերող, իսկ դուք ցավոք դեռ պետք է հաղթահարեք հայկական լավագույն թոփ տանյակների բարիերը: Իսկ դրա վրա դուք արդեն 10 և ավել տարիներ եք ծախսել:

Թե ինչ արդյունքի եք հասել, դատեք ինքներդ: Մենք էլի կլսենք ձեր երգերը և կգանք ձեր համերգներին, բայց ամեն ինչի էությունը դրանից չի փոխվի: Լավ եղեք, մենք սպասում ենք ձեր նոր կլիպներին:

Կնյազ Սարոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին