▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղերից ով ինչ բիզնես ունի

newmag.am-ը գրում է. Մի օր հայկական շոու բիզնեսի դեմքերը հասկացան, որ երգելով տուն չեն պահի, ու ոտք դրեցին բիզնես աշխարհ: Կլորիկ գումար վաստակում են նրանք, ովքեր ուտող-խմող ազգի համար երգում են տաշի-տուշիներ ու հարսանյաց հանդեսների թոփ տասնյակում են, իսկ մյուսներն էլ հույսը դնում են համերգներից, հյուրախաղերից կամ կորպորատիվ երեկոներից ստացված հոնորարների վրա, ինչը նույնիսկ հագուկապին չի բավականացնում, էլ ո՜ւր մնաց դրանով տեսահոլովակ նկարեն կամ երգ ձայնագրեն: Այստեղ օգնության է հասնում հնարամտությունն ու բիզնեսում գոնե հաջողության հասնելու հույսը. գուցե հայտնի անունն էլ օգնի հաջողության հասնելու բիզնեսում:

Հայկական երգարվեստի ամենահնաբնակ բիզնեսլեդին Նունե Եսայանն է: Մոտ տասնչորս տարի առաջ Սարյան փողոցում նա բացվեց «NN» գեղեցկության սրահը, որը մինչև այսօր էլ գործում է և եկամուտ բերում Նունեին: Ասում են, որ նա մտադրություն ունի մեկ-երկու փաբ էլ գնել:

«ԱՆԴՐԵՆԱԼԻՆ» բրենդն էլ երգիչ Անդրեինն էր: Տղամարդկանց և կանանց համար նախատեսված ջինսերի դիզայնը մշակել էր հենց երգիչը, իսկ շտկումներ արել էր դիզայներ Ֆաինա Հարությունյանը, որն էլ հենց տվյալ ապրանքատեսակները վաճառում էր սեփական խանութ-սրահում` Թումանյան 37 հասցեում: Երգիչն այլևս այս բիզնեսը կարծես եկամտաբեր չի համարում և վաղուց նորություններ չկան տվյալ ապրանքատեսակից:

Ընտանեկան բիզնեսի ղեկավարներ են նաև Նահապետյան քույրերը` Արմինկան և Լուսինեն: Նրանց ևս միավորում է գեղեցկության սրահը, որի հիմնական ղեկավարը ոճաբան-վարսահարդար Լուսինե Նահապետյանն է, իսկ Արմինկայի անունը ծառայում է միայն որպես բրենդ:

Շոկոլադե կրեմների, քաղցր բամբակների, փոփքորնների արտադրությունը Սոֆի Դևոյանի երկար տարիների բիզնեսն է, որն էլ ղեկավարում է նրա տղան: Բացի այդ՝ նրա համար լավագույն բիզնես դպրոց է Պարի և հոգու թատրոնը, Զարուհի Բաբայանի համար էլ` սեփական վոկալ ստուդիան:

Լիբանանում արտադրվող «Patchi» շոկոլադի հայաստանյան ներկայացուցիչը երգչուհի Լուսինան է, որն արդեն մի քանի ամիս է՝ վայելում է նաև մայրիկ լինելու բերկրանքը:

Դերասանուհի Լիկա Մեսրոպյանն էլ դերասանական կարիերային զուգահեռ իր ուժերն է փորձել տարբեր բիզնես բնագավառներում` գովազդային գործակալություն, նորաձևության տուն, նույնիսկ բացել է «Tatu Art Club»-ը, բայց նրա համար կարելի է ասել, որ նրան հաջողություն բերեց «Laki» տորթերի սրահը: Հաճախորդների պակաս էլ չունի, միայն հայտնի աստղերը բավական են, որ Լիկան ունենա եկամուտ: Այժմ դերասանուհին ընդլայնում է հրուշակեղենի ցանցը:

Հայկոյի կինը` երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ևս բիզնես լեդի է: Նա ունի իր սեփական նորաձևության տունը, որտեղ էլ ստեղծվում են երգչուհու մոդելավորած զգեստները, աքսեսուարները: Նշենք, որ երգչուհին իր իսկ բեմական հագուստների մեծ մասի հեղինակն է:

Օնլայն առևտրով է զբաղվում նաև Լիլիթ Հովհաննիսյանը: Նրա դիզայներական օնլայն խանութից երկրպագուները կարող են գնել երգչուհու հեղինակած և արդեն իրենց շատ հայտնի հագուստները:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին