▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղերի ամենաանհամապատասխան ու ոչ ներդաշնակ զույգերը

ordinaricus բլոգերը կազմել է հայ աստղերի ամենաանհամապատասխան ու ոչ ներդաշնակ զույգերը: 

 

 Հովհաննես Ազոյան

Թեև Հովհաննես ու Մերի ազոյանների ընտանիքը համարվում է ամենապինդ ու կայուն ընտանեկան դաշինքներից մեկը՝ հայկական աստղային զույգերի մեջ, այնուամենայնիվ, այս զույգը հակասական կոնտրաստներից է բաղկացած։ Կարելի է ասել, որ Հովոյի ու Մերիի պարագայում անհամապատասխանությունն ու ոչ ներդաշնակությունը կրում է զուտ վիզուալ բնույթ։

 Միհրան Ծառուկյան և Մերի Մակարյան

Թեև այս երկուսը միշտ հերքել են իրենց՝ զույգ լինելու մասին խոսակցությունները, սակայն բոլորն էլ վստահ են, որ դա զուտ ֆորմալ հերքումներ էին։ Հետագայում, կյանքը ցույց տվեց, որ նրանք իրար ընհանրապես չեն համապատասխանում ու փոխլրացնում և այդ աանհամապատասխանության կուլմինացիոն կետը դարձավ Մերիի ու Միհրանի վիրտուալ պատերազմը՝ «Ֆուլլ Հաուս» սիթքոմում դեր ստանալու վերաբերյալ, երբ երկուստեք գործարկվեցին ամենասև փիառ տեխնոլոգիաներն ու փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները։

Մարիամ Մելիքյան և Գոռ

Աստղային մյուս զույգը, որն առաջին օրվանից դարձել էր բուռն քննարկումների առարկա՝ մասնավորապես նրա համար, որ Մարիամի երկրպագուները ընդհանրապես որևիցէ համապատասխանություն չէին տեսնում Գոռի ու Yere1-ի գլխավոր սեքս սիմվոլի միջև։ Ասում են, որ զույգի մեջ բացակայում է թե՛ արտաքնային, թե հոգեբանական համապաստասխանությունը։

 Ջուս և Ռիչարդ

Բարդ է պատկերացնել մեկին, ով ներդաշնակ ու համապատասխանող կերպար կունենա՝ Ջուսի պես էքսցենտրիկ մարդու հետ զույգ կազմելու համար, իսկ ֆրանսահայ Ռիչարդն առավել ևս չէր տեղավորվում այդ ամպլուայում։ Ընդհաանրապես, Ջուսի արդեն նախկին նշանածի կերպարը բավականին բացասական ըննդունվեց հանրության կողմից և հնչում էին նույնիսկ կարծիքներ, որ Ռիչարդը անատրբեր է թե՛ Ջուսի, թե՛ կանանց հանդեպ՝ առհասարակ։

 Շուշան Պետրոսյան և Արման Հարությունյան

Շուշան Պետրոսյանի և Արման Հարությունյանի ընտանեկան դաշինքը ևս մշտապպես տարբատեսակ խոսակցություններ է հարուցել՝ տարիքային և վիզուալ ընդգծված տարբերությունների պատճառով, սակայն զույգը կարծես թե դիմանում է ժամանակի փորձությանը և դա նշանակում է, որ կան նաև այլ չափորոշիչներ, որոնք ակնհայտ չեն, բայց այնքան արդյունավետ են, որ չեզոքցնում են «խանգարող» հանգամանքները։

Սյուզի Մելիքյան և Գարիկ

Սյուզի Մելիքյանի ու Գաարիկի ամուսնությունը կարծես թե հասել է իր ավարտին։ Համենայն դեպս, երգչուհին վերջին հարցազրույցներից մեկում հրաժարվել է մեկանաբանել իր ամուսնալուծության մասին լուրը։ Ամեն դեպքում, սա ի սկզբանե բավականին անհամահունչ զույգ էր, որովհետև Սյուզիի ու Գարիկի տարբերությունները շատ ավելի շատ էին, քան նմանությունները, իսկ եթե լինենքք ավելի անկեղծ՝ նմանություններ ընդհանրապես չկային։

Հայկո և Անահիտ Սիմոնյան

Հայկոյի ու Անահիտի անհամապատասխանությունը ավելի շուտ կերպարային է և կայանում է նրանում, որ Հայկոյի ֆոնին, Անահիտ Սիմոնյանը մի տեսակ ոչ շահեկան դիրքերում է՝ սպվածության, հասունության, մակարդակի ու ճաշակի առումով։ Սա բնավ չի նշանակում, որ Անահիտ Սիմոնյանը զուրկ է այս որակներից, ամենևին, ուղակի դրանց մակարդակների ակնառու տարբերություն է նկատվում այս զույգի մոտ, ինչի համար էլ Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը զբաղեցնում են այս ցուցակի 5-րդ հորիզոնականը։

 Արմինե Պողոսյան և Խաչիկ Թիթիզյան

Երբ անցած տարի իմացանք, որ Կարգին Հաղոդման դերասանական կազմի ներկայացուցիչ Արմինե Պողոսյանը ամուսնացել է, հաճելիորեն զարմացած էինք, բայց երբ տեսանք երջանիկ փեսացուին… չէ, իհարկե էլի հաճելի է, որ սերը տարիք չի հարցնում և մարդիկ գտել են իրար, բայց դե ավելի ճչուն տարիքային անհամապատասխանություն գտնելը բարդ է։ Մաղթում ենք, որ այս զույգը միասին մնա, մինչև մահը չբաժանի նրանց։

 Լուիզա Ղաամբարյան և Գեորգի Պողոսյան

Գերոգի Կիմիչն ու Լուիզա Ղամբարյանը միայն տարիքային մեծ տարբերությունով չեն, որ աչք են ծակում։ Ի վերջո, այդքան էական չէ, որ Լուիզաան հանգիստ կարող էր Կիմիչի դուստրը լիներ, էական է նրանց կերպարային տարբերություն։ Ես մինչ օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թե որն է այս երկու միանգամայն տաղանդավոր մարդմանց իավորող կետը, բայց փաստորեն ինչ որ բան կա և դա գործում է։

Էմիլ Գալստյան և Անաիս Սարդարյան

Ոչ ոք չի վիճարկում այն անհերքելի փաստը, որ Էմիլկ Գալստյանը շատ տաղանդավոր դերասան է ու հրաշալի կերպարներ է մարմնավորում։ Սակայն այդ հաջող մարմնավորումերում հսկայական դերակատարություն ունի… ոչ ստանդարտ արտաքինը։ Ու հենց այդ ոչ ստանդարտ արտաքինը ստեղծում է այն անհամապատասխանության զգացողությունը, որն առաջ էր գալիս բոլորի մոտ, ով տեսնում էր Էմիլին ու Անաիսին՝ միասին։ Ցավոք սրտի, թե բարեբաախտաբար, դա Էմիլի և Անաիսի գործն է, բայց նրանք այլևս միասին չեն։

Լիկա Սալմանյան և Ռիչարդ Մադլենյան

Ռիչարդ Մադլենյանին չեմ կարողանում ընկալել առհասարակ։ Նա շատ անհամահունչ է թե հայ իրականությանը, թե աստղային կերպարի ամպլուային։ Դրական ընկալմանը խանգարում է նրա խիստ անհաջող սանրվածքները (չի կարելի էլի, պարզապես չի կարելի երկար մազեր պահել, երբ մազերդ թափվում են), բնավ ոչ մաչոյական կառուցվածքը և… երիտասարդ, խի՜ստ երիտասադ աղջիկներով տարվելը։ Թեև թե՛ Լիկան, թե՛ Ռիչարդը երբեք չեն հաստատել իրանց հարաբերությունների մասին խոսակցությունները, բայց նույյնիսկ google-ով նրանց անունները որոնելիս, ականատես ես լինում այնպիսի ակնառու վկայությունների, որ հատուկ հաստատում էլ չի պահանջում։ Նշենք, որ Լիկայի 19-ամյակը բոլորվին վերջերս լրացավ ուստի Ռիչարդի ոչ այնքան երևելի կերպարի հետ գեղեցկուհի արտաքնային անհամապատասխանությանը գումարվում է նաև տարիքային շոշափելի անհամապատասխանությունը, որը հազիվ էր տեղավորվում ՀՀ քրեական օրենսգրքի մեջ։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին