▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղեր, նայեք Քանյեին ու սովորեք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Գիտեմ, որ կասեք. "էլի հայ աստղերին կպար", բայց չասեմ կմեռեմ....
Նոր նայում եմ Քանյե Ուեստի՝ Թումո կենտրոն այցելության ֆոտոները ու.... արա լաաավ մեռնեմ ես քո ջանին իմ ախպեր.... էսա հայտնին, էսա հասարակը....

Հիմա անցնենք աստղերին...Արա տեսնում եք՞ Էս տղեն 21 անգամ գրեմմիա վերցրել, դուք պատկերացնում եք, որ դուք մի անգամ գրեմմի վերցրած լինեիք, հիմա սաղիս հետ քֆուրով կխոսայիք ու կասեիք, որ ձեր աջը համբուրեք, տեսնում եք արաաա.... թե չէ դուք մի հատ փողով ինչ որ անիմաստ մրցանակաբաշխությունում ինչ որ անիմաստ տարվա երգչուհի եք դառնում, քիչա մնում թռնեք ուսներիս նստեք... Կամ որ մի հատ եսիմ ինչ փախած մրցույթում, որը տեղի է ունենում Ռուստաստանի Խանտիմանսիսկի որևէ գյուղից գյուղի մրցույթում գռանտ պրի եք վեկալում, գալիս եք ու Ցար բոգ եք ձևանում....

Հլա ձեռներդ խղճներիդ դրեք, որ դուք այցելեք Թումո (չնայած խիստ կասկածում եմ, որ Թումոյում որևէ մեկին հետաքրքիրա ձեր այցը) երեխեքիւ հետ այ սենց կայֆերով կնստեք ու թեթև շփվեք ու մի հատ էլ երգեք՞ Քիթս կտրեմ, թե տենց բան կանեք դուք, իմ արև ձեզ վերևից կնայեք երեխեքին, իսկ եթե մեկն էլ փորձի ստորագրություն ուզի ձեզնից, էտ պահին արդեն կուռռեք ու սաղին կարհամարհեք վապշե....
Դե տեսեք տեսեք ու իրեն սովորեք աստղը, ով ունի ամեն ինչ, ունի իսկական հայտնություն ունի 21 գրեեմի ու իրականում հայտնիա....
Տեսեք ու սովորեք...Հուսամ ընդունակ աշակերտներ եք:

Անկախ Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին