▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-ադրբեջանական պայքարը շարունակվում է Նյու Յորքում

Հայաստանի եւ Ադրբեջանի պայքարը շարունակվում է դիվանագիտական դաշտում: Այսօր ՄԱԿ-ում հրապարակվել են այդ կազմակերպության Գլխավոր ասամբլեա ուղղված ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչ դեսպան Յաշար Ալիեւի նամակները:

Հայկական կողմն իր նամակում անհանգստություն է հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: Ըստ Զոհրաբ Մնացականյանի, միայն մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը 376 անգամ խախտել է հրադադարը, որի արդյունքում վիրավորվել է 6 զինծառայող: «Հայաստանը կրկին դատապարտում է հրադադարի կանխամտածված խախտումը Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ նրանց վնասակար գործողությունները, որոնք միջազգային մարդասիրական օրենսդրության կոպիտ խախտում են», - ասված է ՀՀ ներկայացուցչի՝ ՄԱԿ-ին ներկայացրած նամակում:

Ադրբեջանական կողմի նամակում անհանգստություն է հայտնվում Հայաստանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Լեւոն Մնացականյանի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ Մովսես Հակոբյանի տեղափոխումը Հայաստան, որտեղ նա զբաղեցրել է գեներալ Մնացականյանի պաշտոնը: «Բազմաթիվ փաստեր ապացուցում են, որ իրավիճակը ճիշտ հակառակն է քան այն, ինչ հայտարարում է Հայաստանը եւ ռազմահրամանատարական անձնակազմի տեղափոխումը Հայաստանի եւ անջատողականների («ԼՂՀ») միջեւ՝ այդ փաստերի թվում է», - նշում է իր նամակում Ադրբեջանի ներկայացուցիչը:

amerikayidzayn.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին