Footballcity.am: Հեղինակ` Գևորգ Մարտիրոսյան
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի շրջանակներում: Հանդիպումից առաջ որոշ հայ երկրպագուներ կարծում էին, թե սերբ ֆուտբոլիստներն անչափ հեշտ խաղով կռմբակոծեն մերոնց դարպասը, սակայն …
Որոշ երկրպագուներ մոռանում են, որ Հայաստանի ազգային հավաքականն ունի ոչ այնքան հայտնի, սակայն խելացի գլխավոր մարզիչ: Բեռնար Շալանդը հիանալի մարտավարությունով կարողացավ կոտրել Սերբիայի ազգային հավաքականի հարձակման ուժը:
Հիանալի հանդիպում, լարված կրքեր, չիրացրած 11 մետրանոց …
Ձեզ ենք ներկայացնում մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները.
Ռոման Բերեզովսկի — 9
Մեր ազգային հավաքականի դարպասապահը, չնայած իր պատկառելի տարիքին, կարողացավ հիանալի հանդիպում անցկացնել: Հաշվի առնելով վերջին րոպեներին բաց թողնված գնդակը, Բերեզովսկուն տալիս ենք 9 բալ:
Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան — 7
Մեր ազգային հավաքականի երիտասարդ պաշտպանները կարողացան կատարել թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի կարգադրությունները, սակայն մի քանի էպիզոդներում թերացան:
Ռոբերտ Արզումանյան — 10
Մեր ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանն այսօր փայլուն հանդիպում անցկացրեց: Արզումանյանի հիանալի գոլը մեծ ուժ տվեց մյուս ֆուտբոլիստներին: Ղազախական Ակտոբեում հանդես եկող Արզումանյանին մենք տալիս ենք ամենաբարձր` 10 գնահատականը:
Լևոն Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան — 8
Մեր ազգային հավաքականի եզրային պաշտպանները նույնպես կարողացան կատարել Բեռնար Շալանդի կարգադրությունները, սակայն տեղ տեղ տարվում էին անհատական խաղով և կորցնում էին գնդակը:
Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան — 8
Երկար ժամանակ խաղադաշտ դուրս չեկած Կառլեն Մկրտչյանն այսօր խաղադաշտում անցկացրեց 65 րոպե: Ցավալի էր միայն այն, որ Կառլենը դարձել էր սերբերի քավության նոխազը: Մոտ 3 խախտում արձանագրվեց հենց նրա դեմ պայքարում: Կառլենին փոխարինեց Ռումյան Հովսեփյանը, ով արժանի կերպով ծածկեց հենակետային կիսապաշտպանի գոտին:
Արթուր Եդիգարյան — 9
Մեր ազգային հավաքականի կիսապաշտպանը գործեց անթերի, կարողացավ ժամանակին օգնության հասնել պաշտպանությանը: Աչքի չընկավ կոպիտ խաղով, սակայն որոշ դրվագներում կարող էր խախտել կանոնները:
Էդգար Մանուչարյան — 8
Առաջին խաղակեսում ոչ այնքան վստահ խաղ անցկացրեց, սակայն երկրորդ խաղակեսում փորձեց ավելի սուր գործել: Մասնակցեց մի քանի գրոհների, սակայն մրցակցի պաշտպանի կոպիտ խաղի արդյունքում չկարողացավ շարունակել հանդիպումը:
Արթուր Սարկիսով — 10
Փայուն խաղ անցկացրեց մեր ազգային հավաքականի կազմում: Կարողացավ մի քանի անգամ աչքի ընկնել իր արագությամբ: Երկրորդ խաղակեսի վերջնամասում փայլուն կերպով շրջանցելով սերբ պաշտպանին, վաստակեց 11 մետրանոց, սակայն չիրացրեց այն, իր տեղը զիջելով Մարկոս Պիզելլիին:
Մարկոս Պիզելլի — 6
Ղազախական Ակտոբեում վստահ խաղ անցկացնող Պիզելլին այսօր մեր ազգային հավաքականի կազմում անվստահ էր գործում: Վերջինս աչքի ընկավ առաջին խաղակեսի միջնամասում` երբ պտտեցրած հարվածով ստուգեց մրցակցի դարպասապահի զգոնությունը: Կարող էր հերոսանալ, սակայն լարված պահին չկարողացավ ճիշտ ուղություն ընտրել: Արդյունքում, կորցրեց իր հնարավորությունը և փոխարինվեց:
Արտակ Դաշյան, Ալեքսանդեր Կարապետյան — առանց գնահատականի
Վերջիններիս գործողությունները դեռ քննարկման տեղիք են տալիս:
Հեղինակ` Գևորգ Մարտիրոսյան
Աղբյուր` Footballcity.am