▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդեք խոսքերս Ադի-բեկ-բուդի Ահարոնյանին

Վերջին տարիներին ԱՄՆ-ում լայն կիրառում է ստացել "սեքսի" բառը, որը համարյա բոլոր բնագավառներում օգտագործելի է ներկայումս:

Եթե սխալ չեմ հիշում սկսեցին մասայաբար կիրառել գործիչներին նկարագրելու համար, բայց ներկայումս կարող են "սեքսի" անվանել որևէ ծրագիր, նախագիծ, միտք, բոլորովին սեռն ու սեռականը նկատի չունենալով:

Գայթակղիչ գուցե, սադրիչ, հետաքրքիր, հրապուրիչ և այլն:

Լեզվաբան չեմ, նպատակ չեմ հետապնդում ուսումնասիրություններ անել այդ բնագավառում, հատկապես ներկայացնել:

Թեման հետաքրքրեց պարզապես մեր թշվառ անտերում վերջերս կատարված մի դեքպից հետո, երբ մի զըռ-բոշ ընդգծված ռսախոս գեղացի որոշեց փայլել իր "ամերիկերենի" գիտելիքներով, ու Պարույր Հայրիկյանի վարկը բեկելու ամենօրյա հերթափոխի ընթացքում ասաց որ նա սեքսուալ չէ:

Ավանակը ամերիկյան "սեքսին" այդպես էր թարգմանել, երևի գուգլի կամ մեկ այլ ինթերնետային թարգմանող սարքով:

 

Խոստովանում եմ որ շվարեցի լսելուն պես: Առաջին բանը որ մտքովս անցավ սա էր.

- այ տղա, ահարոնն ասեմ, թե ադի բեկ-բուդին, թե սեքսին: Ասա քո ինչ խելքի բանն են սեքսն էլ, սեքսին էլ: Քո անուն, ազգանունն արտասանողը մեկ ամիս առնվազն սեռապես կտկարանա, իսկ գիշերն անակնկալ տեսնողը կսկսի զկրտալ ու կակազել միաժամանակ. դու էդ ինչի մեջ ես խորացել:

Այ տղա, ուրեմն քո այդ երեք չեկիստը երկիր ղեկավարած, ամբողջ կառավարությունը, խորհրդարանը, մարզպետներն ու մնացյալ մակաբույծները "սեքսի աստղեր են" երևի, ու այդ պատճառով մեն մի հատիկ Պարույր Հայրիկյանի "սեքսի" լինել չլինելը որոշեցիր քննարկել:

 

Չեկիստ տխմար.

անկախությունը, սահմադրական բարեփոխումները, մարդու իրավունքն ու ինքնորոշումը բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդներում ամենասեքսին են եղել, կան ու կմնան, իսկ Պարույր Հայրիկյանը միակ գործիչն է մեզանում, որն այդ ամբողջ փաթեթն առաջարկել է որպես ծրագիր:

 

Եթե իսկապես ուզում ես օգտագործել ամերիկանիզմը, ուրեմն հարկ է ասել որ Պարույր Հայրիկյանը ոչ թե սեքսի, այլ միակ սեքսի հայ գործիչն է:

 

Վահե Ավետյան 

 

2013.07.22, Սոլլենթունա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին