▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարուհու դեկոլտեից դժգոհած Էրդողանի տեղակալը հայտնվել է ծաղրանկարում

Օրեր առաջ Թուրքիայում հեռուստատեսային սկանդալ էր ծագել, որի մասին հրապարակումներ տեղ գտան նաև արևմտյան մամուլում: Թուրքական «ATV» հեռուստաալիքի եթերով թողարկվող «Գահաժառանգ» հաղորդման ժամանակ հաղորդավարուհու կրած դեկոլտնեն (լանջաբացվածք) դուր չէր եկել Թուրքիայում իշխող «Արդարություն ր զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքին: Վերջինս այդ հագուստն համարել էր անվայել ու անընդունելի:

Չելիքի հայտնած դժգոհությունից հետո թուրք հայտնի հաղորդավարուհի, հեռուստաաստղ Գյոզդե Քանսուն հեռացվեց աշխատանքից: Ճիշտ է, աշխատանքից հեռացնելու պատճառաբանությունը բոլորովին այլ էր, բայց ինչպես Գյոզդեն է նշել «Հյուրրիյեթ» օրաթերթին տված հարցազրույցում.

«Եթե ցանկանային, ինձ հնարավորություն կտային մնալու: Մանավանդ որ

հաղորդմանվարկանիշը ցածր չէր: Բայց դե որևէ մեկը չցանկացավ

 հակառակ գնալ իմ դեկոլտեի մասինկարծիք հայտնած քաղաքական գործչի 

կամքին: Սա շատ պարզ բան է: Ամենահեշտը ինձ«մատաղ» անելն էր, արեցին»:

Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի հայտնի ծաղրանկարիչ Մուսա Քարթն անդրադարձել է նշյալ սկանդալին և ծաղրի առարկա դարձրել թուրք քաղաքական գործչի արարքը` հագուստի «գրաքննությունը»:

Ծաղրանկարում Հուսեին Չելիքն ասում է. «Սա իմ գահաժառանգն է» և մատնացույց անում մի աշակերտի, ով հագած-կապած ուսուցչուհուն բարկացած դեմքով հանդիմանում է.«Էս ի°նչ կիսատկլոր վիճակ է».գրում է Ermenihaber.am-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին