Սեպտեմբերի 4-ին, Նյու Յորքում մահացել է հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Ջոան Ռիվերսը։ Նյու Յորքում կիրակի կայացել է վերջինիս հուղարկավորությունը, ինչից հետո էլ լրատվամիջոցները հիշել են, թե ում էր նա արգելել ներկա լինել իր թաղման արարողությանը:
Ըստ լրատվամիջոցների` հեռուստաաստղը հայտնիներից իր թաղմանն արգելել էր ներկա գտնվել ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային, երգչուհի Ադելին և հաղորդավար Չելսի Հենդլերին:
Ավելին` իր կենդանության օրոք Ջոան Ռիվերսը վերջին հարցազրույցներից մեկում հիմնավորել էր իր նման դիրքորոշումը. նրա կարծիքով Միշել Օբաման տրանսվեստիտ է, Ադելը` հաստլիկ, իսկ Հանդլերը՝ հարբեցող ու պոռնիկ:
Նշենք, որ Ռիվերսն իր թաղման վերաբերյալ կարգադրություններ էր արել նախապես, քանի որ իր խոսքով՝ ինքը տարիքն առած էր և շուտով մահանալու էր: