▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարուհին` Հայաստանից հեռանալու և ԱՄՆ-ում հաստատվելու մասին

ESem.am-ը գրում է. «Կանանց կոկտեյլ»-ի հաղորդավարուհին, ով եղել է նաև TV5 հեռուստաընկերության կոմերցիոն տնօրենը, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի տնօրենը, տեղափոխվել է ԱՄՆ: Կայքի հետ զույցում հաղորդավարուհին նշել է, որ հուլիսին է մեկնել ԱՄՆ: Այս ընթացքում նա արդեն հասցրել է մեկ ամսով վերադառնալ Հայաստան ու կրկին մեկնել: Իննայի խոսքով՝ երբևէ չի երազել ԱՄՆ-ում ապրելու մասին և այժմ էլ անորոշ ժամանակով է այնտեղ:

«Ուղղակի եղավ աշխատանքային հրավեր տեղի հայկական առաջատար ալիքներից մեկից, որը հետաքրքրեց ինձ և չցանկացա մերժել: Այժմ չեմ ցանկանում ամենը բացահայտել. դրա մասին կխոսեմ ավելի ուշ»,- ասաց հաղորդավարուհին: Ըստ Իննայի՝ այժմ փորձում է ծանոթանալ տեղի հեռուստատեսային շուկային, որպեսզի հասկանա իր հետագա անելիքները:

Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ մինչ մեկնելը առողջական խնդիրներ է ունեցել՝ կապված նյարդերի հետ:  «Դրա պատճառով քաշս տարօրինակորեն նվազել էր, բայց այժմ, փառք Աստծո, ամեն բան լավ է»,-ավելացրեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին