Դիտեք նաև՝
Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը, Tet a Tet-ի շրջանակներում, խոսել է երգչուհի Սրբուկի հետ: Սրբուկն անկեղծ զրույց է ունեցել`խոսելով մի շարք թեմաների մասին:
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Զրույցի ընթացքում Մհերն անդրադարձավ իր`ամիսներ առաջ «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում Սրբուկի մասին արված հայտարարությանը և խոստովանեց, որ բոլորն իրեն սխալ են հասկացել, հատկապես Սրբուկն այս առիթով նեղացել է իրենից, և ինքը ներողություն խնդրեց Սրբուկից:
Սրբուկն էլ նշեց, որ ինքն իսկապես խոցվել է, քանի որ`լինելով հասարակ ընտանիքի երեխա, ինքը միայնակ`իր տաղանդի և հավատի շնորհիվ, երկար ու դժվար ճանապարհ է անցել, և որքան էլ դա չեն տեսնում մարդիկ, այնուամենայնիվ այդպես է:
«Դուք սխալ ինֆորմացիա էիք տվել այդ ժամանակ`ասելով, որ «Голос»-ում ես ֆինալիստ չեմ, ես ֆինալիստ եմ եղել, առաջին տեղը չեմ զբաղեցրել, այլ 4-րդ, բայց կարող էի լինել 1-ինը , բոլորը մտածում էին, որ ես եմ հաղթելու, ցավոք չհաղթեցի, որովհետև այնտեղ գտնվող ադրբեջանական դեսպանությունն ամեն ինչ անում էր, որ ես չհաղթեմ»:
Խոսելով ժյուրիի կազմում իր`ճիշտ չլինելու մասին, Սրբուկը նշեց, որ ինքը երկար ճանապարհ է անցել.
«Այս առումով ևս Ձեզ հետ համակարծիք չեմ»:
Մհերը հավելեց, որ տպավորություն էր, որ Սրբուկն անկեղծ չի մասնակիցների հանդեպ, ինչը ևս հերքեց երգչուհին:
Հիշեցնենք, որ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն անդրադարձել էին «Հայ երգիչ» նախագծին`նշելով որ այն պլագիատն է «The voice» հաղորդման:
Խոսելով ժյուրիի կազմի մասին` Մհերը նշել էր , որ Սրբուկը շատ ոճային երգչուհի է, բայց լայն զանգվածները չեն հասկանում, թե ինչու Սրբուկը պետք է այդտեղ լինի:
Նա նշեց, որ Սրբուկը պետք է հուզված և ինչ որ սխալներ թույլ տվող երգիչների համար կոճակը սեղմեր` հասկանալով նրանց հուզմունքը, քանի որ ինքն էլ եղել է այդ կարգավիճակում, սակայն ժյուրիների մեջ ամենածանրը ինքն է նստած`ասես ինքն է վաստակել այդտեղ նստելը»: