▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղարծինի ընկուզենու այրվելու իրական պատճառները և դրանից բխող հետևանքները

Այրված ընկուզենու նկարները տարածվելուց հետո, իրար հերթ չտալով քննադատեցին բոլորին՝ հոգևորականներից սկսած մինչև պահակ ու տեղի քաղաքապետ, բայց չխոսեցին իրական մեղավորների մասին: Ինձ բախտ է վիճակվել ծառայել Դիլիջանում, և բազմաթիվ անգամներ ծառայությանս ժամանակ նշանակվել եմ հաղարծինում գտնվող զինապահեստների պահակապետ, այդ ընթացքում ծանոթացել եմ անտառապահի, եկեղեցու մոմավաճառի և պահակի հետ, վերջինս 70-ն անց պապիկ էր(տարիքը նշում եմ նրա համար,որ նա չէր կարող անընդհատ հետևեր): Զորացրվելուց տարիներ հետո, երբ գնացի Հաղարծին, հանդիպեցի իրենց հետ, անտառապահը(մենք իրեն Թոթ էինք ասում) իր մտավախությունը հայտնեց,որ նոր սերնդի մոտ ահավոր տգիտացման միտում է նկատում,և ավելացրեց, որ սրանք գալիս են այստեղ ոչ թե որպես սրբատեղի, այլ նկարվելու ու մոմ վառելու, ու չգիտեռս ինչի ծառը համարում են սուրբ ու եկեղեցուց դուրս գալուց հետո պարտադիր մի մոմ էլ ծառի մեջ են վառում: Նմանատիպ դեպք էլ եղել է մի քանի տարի առաջ Արցախում այնտեղ էլ 2000 տարեկան տնջրի ծառի մեջ էին մոմ վառել, որին մի կերպ կարողացան փրկել տեղացիները:

Մի խոսքով Թոթի մտավախությունները տեղին էին, եղավ այն, ինչը որ պիտի լիներ մեր սերնդի տգիտոթյան պատճառով:
Մի լավ աֆորիզմ կա, որտեղ ասվում է` ամենախելացի թշնամիդ չի կարող քեզ այնքան վնաս տալ, ինչքան որ տգետ ու անփույթ բարեկամդ: Այս վառվող ծառը թող ահազանգ լինի, որ եթե տգիտության պատճառով մեկ օրում այրվեց ու կործանվեց բոլոր արհավիրքներին դիմակայած 800 ամյա ծառը, նույն կերպ էլ կկործանվի 3000 տարվա պատմություն ունեցող երկիրը:
Հ.Գ. Հարգելի քոմենտչիներ, երբ որ քննադատում էին սերիալներին, հայկական շոու բիզնեսին, խոսում դրանից բխող հետևանքների մասին, անգիր արած գրում էիք.  «Չեք ուզում, մի դիտեք», քննադատողները էլի չէին դիտում,ձեր համար էին ասում,այ նաև սրանց պատճառով է, որ հասել ենք այս օրվան:

 Հարություն Մնացականյանի գրառումը

 Ֆեյսբուք

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին