▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հավատանք, որ ՔՑՎԵՆՔ» կամ «Տիկին Հրանուշ, ՍԻՐՈՒՆ ՉԻ՛»

«Հավատանք, որ քցվենք», «Տիկին Հրանուշ, սիրուն չի՛» և այլ վերնագրերով կարելի է կոչել խայտառակ պատմությունը, որը այսօր ներկայացրեց Gala tv-ին: Հալեպից Գյումրի ժամանած Սրապյանների 3 հոգանոց ընտանիքը մինչեւ այսօր բնակվում է հեռավոր ազգականի մոտ, ուր բնակարանային անհարմարություններ են, եւ հյուրերը ստիպված են բարեկամների հետ քնել մեկ սենյակում: Գրիգոր Սրապյանը ասաց, որ մարդկանց սրտերը լայն են, բայց հո կրակը չեն ընկել: Գիշերը ընտանիքը քնում է խոհանոցում` պրն. Գրիգորը բազմոցին, կինը`բազկաթոռի վրա: Գրիգոր Սրապյանի կինը` Ծովինարը, դժգոհեց, որ նրա մյուս որդին`Վարուժանը, արդեն 3 ամիս` հայկական անձնագիր ստանալ չի կարող: Գրիգորը սկզբում ակնկալել է, որ նրա ընտանիքով կհետաքրքրվեն, կսկսեն հոգ տանել, բայց մինչեւ հիմա ոչ ոք ոչ մի օժանդակություն չի ցուցաբերել: Լրագրողին նրանք պատմել են, որ Հալեպում եղած ժամանակ մտածում էին, որ կգան հայրենիք և իշխանությունները կօնեն: Նրանց հարևաններն էլ եկել են Հայաստան և այժմ ապրում են ավտոտնակում: Խոսքի իրավունք միավորումը կասկած է արտահայտում այն լոզունգների հանդեպ, որոնք հռչակում են իշխանությունները: Պահանջում ենք կյանքի կոչել այդ ծրագրերը՝ չթողնելով մարդկանց բախտի քմահաճույքին:

 

ԳՐԱՌՈՒՄԸ ` ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻԱՎՈՐՄԱՆ ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին