▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատա՞մ իմ աչքերին, թե այսօրվա հանրահավաքի բհկական խոսքերին

Ավելի քան 10 տարի ակտիվ մասնակցել եմ ընդդիմության և հասարակական բողոքներին, բազմաթիվ անգամ դիտորդություն եմ արել, և ընտրատեղամասերում ու դրանցից դուրս ականատես եմ եղել բհկական վստահված անձանց պահվածքին: Բազմաթիվ անգամ տեղամասերից դուրս մի անկյունում հավաքված էին լինում հհկական, իսկ մյուս անկյունում՝ բհկական տղերքը՝ խախտելով տեղամասից 50 մետր շառավղով տարածքում չհավաքվելու մասին օրենսդրական արգելքը, որպեսզի կարգավորեին «սեփական» ընտրազանգվածի հաճախելիությունը: Այդքանից հետո հավատա՞մ իմ աչքերին, թե այսօրվա հանրահավաքի բհկական խոսքերին.. Հը՞...

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին