ԱԺ արտահերթ նիստում այսօր Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրը:
ԱԺ փոխոխսնակ Էդուարդ Շարմազանովն արտահերթ հարց տալու իրավունքով Արա Նազարյանից հետաքրքրվեց. «Տարբեր գնահատականներ եղան այս ընթացքում՝ մի մասը պրոֆեսիոնալ, մյուսը՝ ոչ: Շատերը հայտարարեցին, որ սա հակաօդային միասնական համակարգի ստեղծում է, սակայն սա այն դեպքում, երբ ի տարբերություն Բելառուսի ու Ղազախստանի, սա միավորված, այլ ոչ թե միասնական պաշտպանություն է, եւ ՀՀ ՀՕՊ ուժերը պահպանում են իրենց ներքին ինքնուրույնությունը և ուղիղ ենթարկվելու են ՀՀ ղեկավարությանը»: «Միանշանակ՝ այո»,- արձագանքեց Արա Նազարյանը՝ հավելելով.
Արա Նազարյանը խորհրդարանում համաձայնագրի քննարկման ժամանակ նշեց նաև, որ ոայ-ռուսական միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին.
«Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Արցախի վրա, սակայն մեր ռազմական դոկտրինով ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության ապահովման երաշխավորը», - նշեց Ա.Նազարյանը:
Նրա խոսքով՝ հավանական պատերազմը միայն Արցախին չի վերաբերում: «Կարող է և հայկական կողմն էլ լինի: Այ այդ ժամանակ ամեն ինչ կերևա: Մենք բավարարից բարձր ՀՕՊ միջոցներ ունենք, ինչի շնորհիվ ապահովում ենք մեր անվտանգությունը», - հայտարարեց պաշտպանության փոխնախարարը:
Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀ Զինված ուժերը «ազատ և անկաշկանդ են լինելու Արցախում ցանկացած պաշտպանական գործողություն իրականացնելու համար»: