Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով սկսեց Բեռլինում անցկացվող շախամատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Առաջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը չինացի Դին Լիրենն էր, որին Արոնյանը հաղթել է 2017թ. աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում: Արոնյանը խաղում էր սպիտակ ֆիգուրներով: Պարտիան ավարտվել է 20-րդ քայլում:
Մարտի 11-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը նոյեմբերին կստանա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ մրցախաղ անցկացնելու հնարավորություն