shamshyan.com-ը գրում է. մարտի 20-ին Բաղրամյան պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Toyota մակնիշի 001 NV 01 համարանիշի վարորդը վարում մեքենան հանդիպակաց երթևեկելի գոտով ու առանց ամրագոտու:
Նա այնքան վստահ էր իր «ուժերի» վրա, որ այդ պահին վթարի վայրում աշխատող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների մոտ իրեն «զգում էր, ինչպես ձուկը՝ ջրում»: Երևի այս անգամ նրա բախտը բերեց, քանի որ ՃՈ աշխատակիցը զբաղված էր վթարի վայրում քաղաքացիների օգնությամբ վիրավորին հիվանդանոց տեղափոխելով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ հատուկ քննչական ծառայության հաշվեկշռում և սպասարկում է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ով, ի դեպ, դատախազության համակարգում համարվում է օրինապաշտ պաշտոնյա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում