▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հատուցում, Կոռուպցիա-2» սերիալի հետ կապված ՝ ուզում եմ մի շատ կարևոր միտք փոխանցել

Արմեն Հարեյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

Ողջույն սիրելի բարեկամներ: «Հատուցում, Կոռուպցիա-2» սերիալի հետ կապված, որի մասին խոսել էի նախորդ ձայնագրության մեջ, ուզում եմ մի շատ կարևոր միտք փոխանցել բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են այսպիսի սրբապղծությանը: Չարի գործիքակազմով չենք կարող հաղթել չարին: Բարիով պետք է հաղթենք չարին: Ինչ որ նետես երկինք, այլն էլ ետ կգա քո վրա: Ձեր խոսքը շատ կարևոր է ու մեծ զորություն ունի:

Ուրեմն Երկիր Մեդիա և USArmenia հեռուստաալիքներով ցուցադրվում է մի սերիալ, որ կոչվում է «Հատուցում, Կոռուպցիա 2»: Այնտեղ ցուդադրվում է մի տեսարան, ուր ինքնասիրահարված մի ղեկավար իր նկարն է պատվիրել խաչին գամված իբրև ինքն էլ չարչարվող կամ փրկող Քրիստոս է և իր ենթակաները կամ թիմակիցները քծնելու համար գովերգում են այդ սրբապիղծ նկարը:

Երբ ես խոսեցի այդ մասին, ձեզանից շատ շատերը նույնպես դատապարտեցին ու քննադատեցին՝ գրելով որ սահմաններ կան որ անթույլատրելի է անցնել ու բաներ կան որ անթույլատրելի է ծաղրել:

Բայց ձեր կոմենտների մեջ կայն արձագանքներ, որ թէև դեմ էին այս սրբապղծությանը, սակայն իրենց զայրությն արտահայտել էին անվայել ձևով, հայհոյանքով: Դա էլ սրբություն չի: Հիմա լսեք ժողովուրդ ջան: Ուզում եմ ասել, որ մենք չենք կարող բարի ու սուրբ լինել, եթե մենք չարի դեմ արտահայտվում ենք հայհոյանքով ու անվայել խոսքերով: Դա էլ մեզ այդպիսին է դարձնում: Օրինակ դուք Նարեկը հեչ կարդացե՞լ էք: Դուք կպատկերացնե՞ք Գրիգոր Նարեկացին հայհոյանքով ու անվայել խոսքերով իրեն արտահայտի չար բաների նկատմամբ: Ինքը կկորցներ իր սրբությունը եթե նման բան աներ: Սուրբ ու լուսավոր մարդիկ քֆուրով ու ծաղրանքով չեն հակազդում չարությանը:

Եթե դու ինքդ Քրիստոնյա մարդ ես, ապա պիտի հասկանաս որ սա ողբերգություն է, ու մեր ազգի համար մեծ ահազանգ: Դրա համար ոչ թէ պետք է հայոհյել ու իրար խածոտել, այլ ադեկվատ ձևով ու ցավով արտահայտել քո հակառակությունն այս մեղքին:

Հիշե՛ք, չարիքի գործիքակազմով չենք կարող հաղթել չարին: Չարին զինաթափ անելը հայոյանքով ու չարիքով չի կարող լինել, այլ Աստծո Խոսքով և սուրբ վարքով, սուրբ լեզվով. Եթե օրհնություն է գնում երկինք, օրհնություն էլ կգա մեր վրա: Եթե հայհոյանք ու չարություն է դուրս գալիս քեզանից, ապա դա էլ ետ կգա քո վրա, որովհետև Աստված դա չի ընդունում: Երկինքը չի ընդունում հայհոյանք ու սարկազմ:

Պողոս առաքյալն ասում է «Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին»։ Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին» Հռ. 12:20-21: Մի հատ էլ կրկնեմ. «բարիով հաղթիր չարին»: Ուրիշ ճանապարհ չկա: Սողիալական ցանցերում իրար կծելով, իրար հայհոյելով, իրար խածոտելով դուք կլինեք չարի կողմը: Չարին հաղթելու միակ ճանապարհը բարի լինելն է: Ես հասկանում եմ սա դժվար է, ու մեծ ինքնատիրապետում է պահանջում: Բայց փորձեք: Իսկ եթե չստացվի, ու ընկնեք, ապա ներողություն խնդրեք Քրիստոսից, ջնջեք ձեր կոմենտը, ու նորից գրեք ավելի բարի մի բան:

Հիմա լսեք ժողովուրդ ջան: Մենք շատ սահմաններ ենք անցել, ու շատ մեղքեր ենք գործել: Եթե ուշքի չգանք, ինքնաքննությամբ չզբաղվենք, մեր այս ընկած վիճակի մասին չքննենք, չենք բժշկվի: Սա լուրջ ահազանգ էր, զանգը հնչել է արդեն, պետք է ուշքի գանք:

Ու վերջում, տեսեք ինչ է ասում Աստծո Խոսքը: «եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ իմ երեսը փնտռի ու յետ դառնայ իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը» Բ Մնաց. 7:14:

Դիտեք նաև՝

Ավելի վաղ, Արմեն Հարեյանը գրել էր․ 

Այսօր մի անհավանական սրբապղծության մասին իմացա: US Armenia և Երկիր Մեդիա հեռուստաընկերություններով ցուցադրվում է «Հատուցում, Կոռուպցիա 2» հեռուստասերիալը: Անհավանական սրբապղծություն Առաջի Քրիստոնեա ազգի մոտ: Նախքան խոսքս ասելը եկեք դիտենք մի հատված այդ զզվելի տեսարանից, որ իմանաք ինչի մասին ցավս:

Սա ինձ հիշեցրեց վերջերս Կիրկորովի նկարած մի կլիպը, ուր նա Մարիա Մագդաղենացի երգի ժամանակ, թեքել էր խաչը, ու ոտքով քայլում էր խաչի վրա:

Սիրելի հայ ժողովուդ: Դուք հիմա հասկանու՞մ եք՝ մենք ինչու ենք պարտվում: Այս ֆիլմերը նկարահանվում են, որովհետև հարյուր հազարավոր հայ մարդիկ դիտում են այն ու միայն հատուկենտ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում ու դատապարտում սրբապղծությունը: Ձեզանից քանի՞ հոգի հիմա ձեր էջերում ձեր ձայնը կբարձրացնեք ու կդատապարտեք այս նողկալի սրբապղծությունը: Ցույց տվեք Աստծուն թէ դուք ում կողմից էք:

Հիմա խոսքս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր նկարել են, նկարվել են, ցուցադրում են ու փող են աշխատում այս ֆիլմով: Ու հատկապես US Armenia և Երկիր Մեդիա հեռուստաընկերություններին: Երկիր Մեդիա, ձեզանից չէի սպասում նման բան: Ձեր կուսակցությունը հիմա փոձում է առաջնորդել մեր ազգային զարթոնքը: Դուք մի կողմից ազգային զարթոնք էք քարոզում, իսկ մյուս կողմից այսպիսի սրբապղծություն թափում ազգի վրա՞: Այսպիսին է՞ ձեր վերաբերմունքը մեր եկեղեցու ու հավատքի նկատմամբ: Ես չգիտեմ ձեր պատասխանը, մեր մեր Տերն ասում է, որ ամեն ծառ իր պտղից է ճանաչվում: Ուրեմն եթե դուք սխալվել էք, կամ անտեսել, ապա օր առաջ դադարեցրեք այս սերիալի ցուցադրումը ձեր ալիքներում և ներողություն խնդրեք Աստծուց, Հայ Առաքելական Եկեղեցուց ու մարդկանցից: Դա ավելի կբարձրացնի ձեզ ու օրինակելի դաստիարակության պատկեր կլինի մեր ազգի զարթոնքի համար:

Հիմա այս ֆիլմը նկարողներին, ֆինանսավորողներին, դերասաններին ու ցուցադրողներին: Ժողովուրդ դուք Աստծուց չէք վախենու՞մ: Լավ ասենք թէ դուք հավատք չունեք: Եթե հավատք չունեք ինչու՞ էք թեմային անդրադառնում ու մարդկանց հավատքը վիրավորում: Չէ՞ որ մենք Քրիստոնյաներս ձեր սրբություններին չենք վիրավորում: Իսկ եթե դուք էլ ձեր համարում էք գոնե արտաքնապես Քրիստոնյա, որ էս վիճակով էլ ընհանրապես արժեք չունի, բա Աստծուց հեչ վախ չունե՞ք: Լավ ասենք վախ էլ չունեք: Բայց այս կյանքում կան չէ՞ հիվանդություն, ձեռից ոտից ընկնել, երեխայի անբուժելի հիվանդություն, հիվանդ երեխա ծնվել, տառապալից դիպվածների հանդիպել: Բա մարդ մի՞ թէ փողն ու փառքն այնքան սիրի, որ այս բաներն անտեսի ու այսպիսի ռիսկի գնա ծաղրի Աստծուն: Բա դուք ոչ մի սրբության սահման չունե՞ք:

Նայե՛ք, Աստվածաշունչն ասում է, որ Աստված չի ծաղրվում: Առաքյալն ասում է, «մի՛ խաբնվեք, Աստված չի ծաղրվում: Մարդ հնձում է, այն ինչ ցանում է»: Գաղ. 6:7: - Մարդ հնձում է, այն ինչ ցանում է: Տղեք դուք շատ վախենալու բան էք ցանել: Սենց բաներից հետո մարդու կյանքում մեծ տառապանք ա գալիս: Աստծո Խոսքն ասում է, եթե արդարը հազիվ է փրկվում, բա մեղավորի՞ վիճակն ինչ կլինի: (1 Պտ. 4:18): Սրանից միակ փրկությունը հանրային զղջումն է: Քանի որ սերմերը ցանել էք հասարակության մեջ, զղջումն էլ պիտի լինի հանրային: Ու էլի չգիտեմ, թէ Աստված ինչպես է ձեզանից հատուցում պահանջելու իր խաչված Որդու տառապանքն այսպես ծաղրելու համար:

Իսկ դուք սիրելի Քրիստոնյաներ: Հիշեք մեր Թադևոս առաքյալի Խոսքը, որ նա գրել է Աստվածաշնչում, իր կարճ նամակում: Ասում է, հիշե՛ք որ «Վերջին ժամանակներում կլինեն ծաղրող մարդիկ, որոնք կտարվեն իրենց ամբարիշտ ցանկություններով»։ Սրանք նշավակելի, զգայական մարդիկ են, որ չունեն Հոգին։

Իսկ դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը հավատի սրբությամբ կառուցելով, Սուրբ Հոգով աղոթելով, 21 պահե՛ք ձեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար։ Ողորմա՛ծ եղեք թերահավատների նկատմամբ. 23 փրկե՛ք նրանց՝ խլելով կրակից։ Իսկ ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց մարմնից աղտոտված պատմուճանը։ Փառաբանություն Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ, 25 նրան՝ միա՛կ Աստծուն և մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծությո՜ւն, զորությո՜ւն և իշխանությո՜ւն բոլոր ժամանակներից առաջ, այժմ և բոլոր ժամանակներում։ Ամեն»: Հուդա 1:17-25

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին