Դավիթ Մաթևոսյանը Հատիս լեռան մասին տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Արձանը նաև օդանավակայան է ուզում` ուղղաթիռներ, սավառնակներ, դիրիժաբլեր: Հենց դրա համար է հարթեցվում գագաթը` արձանը, մարդիկ, օդանավերը տեղ անեն բոլորով: Պետք եղավ` ԴԱԼՇԷ կհարթեցնի - կառավարության սերը վայելող նախագիծ է, Աստծու որդու արձանը որքան էլ բրազիլական թվա ծագումով, կամ պատմականորեն, դե, արամեացի այնուամենայնիվ, դե, բեղմորուքով է, ժամանակակից Հայաստանի հետ առնչություններ, անձանց հետ նմանություն է ունենալու:
Ընկել եք թե կիկլոպյան ամրոցներ, հնավայր, պեղում, պատմություն... Լավ ԿԳՄՍ-ը քանի հոգու պիտի նկատողություն հայտարարի իր ՊԱՐԿԵՇՏ ու ԲԱՆԻՄԱՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՑ, որ հասկանաք, որ էդ նախարարությունը ՏԵՐ ՉԷ և ՉԻ ՈւԶՈւՄ ՏԵՐ ԼԻՆԵԼ իր ոլորտին` կիկլոպյանից մինչև ուշ բրոնզեդար, մանկամսուրից մինչ համալսարան:
Հա, լսել եմ պրոեկտ կա` էն Բրյուսովը որ միացնում են Աբովյանին ու դա էլ ֆիզիկական կուլտուրային` սպորտդահլիճով, ՋԻՄ-ով, լողավազանով... էդ էլ բերելու են կողքի սարի գլխին դնեն, կամ Աժդահակի` աժդահակ մանկավարժներ կարտադրվեն, մի անգամից մի վեց լեզվով... էս մի սարի արձանը գովերգող էքսկուրսավարներ:
Դիտեք նաև՝