Lux.fm-ը գրում է,որ գեր կանանց իրավունքները պաշտպանող ֆրանսիական կազմակերպությունը դատի է տվել դիզայներ Կառլ Լագերֆելդին:
Առիթ է հանդիսացել Լագերֆելդի «Կյանքն ըստ Կառլի» գիրքը, որում նա գրել է, որ ոչ ոք չի ցանկանում պոդիումում տեսնել փարթամ մոդելների:
«Գեղեցիկ, գեր, սեքսուալ և գոհ անձինք» կազմակերպությունը մեղադրում է մոդելյորին հավելյալ քաշով անձանց նկատմամբ քննադատության և խտրականության համար: Ակտիվիստների կարծիքով՝ նման մեկնաբանություններն իջեցնում են գեր աղջիկների ինքնագնահատականը:
Ի դեպ, Կառլ Լագերֆելդն ինքը ևս տառապել է ավելորդ քաշից, սակայն կարողացել է կորցնել 42 կգ: