81 կողմ 16 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր ընդունեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը, որով 500 հազարից ավելի մարդ հանրաքվեին կմասնակցի նաեւ նույնականացման քարտերով:
Դեմ էին ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի մասը դեմ արտահայտվեց, մի մասը՝ ձեռնպահ, մյուսները՝ կողմ: ԲՀԿ-ն նախապես հայտարարել էր, որ խմբակցության պատգամավորներն ազատ են իրենց քվեարկության մեջ: