▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պողոսյանին չեն ուզում նեղացնել` նրան նոր պաշտոն են խոստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր կառավարության ձեւավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել:

Մասնավորապես լուրեր կան, որ շուտով էքս նախարարը Եվրամիության երկրներից մեկում դեսպան կնշանակվի: Այո՛, թեեւ նա պաշտոնը լքելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացավ մեդալի, ամեն դեպքում խոսվում է ԵՄ երկրներից մեկում նրան դեսպան նշանակելու հավանականության մասին: «Ժողովուրդ» թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Հասմիկ Պողոսյանից, սակայն նա անպատասխան թողեց իրեն ուղղված հարցադրումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին