▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց…Մկոն` իր և Կարգին Հայկոյի վերամիավորման մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Հայկ Մարությանը պատասխանելով
 Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսելով  Հայկո-Մկո համագործակցության դադարի մասին` ասաց, որ  այն պայմանավորված էր այն հանգամանքով, որ   Մկրտիչ Արզումանյանը ցանկություն էր հայտնել իր կարիերան  շարունակել առանձին.«Մենք հարգում ենք իր որոշումը. այսուհետ առանձին  ենք  աշխատում»: 
 Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսելով  Հայկո-Մկո համագործակցության դադարի մասին` ասաց, որ  այն պայմանավորված էր այն հանգամանքով, որ   Մկրտիչ Արզումանյանը ցանկություն էր հայտնել իր կարիերան  շարունակել առանձին.
«Մենք հարգում ենք իր որոշումը. այսուհետ առանձին  ենք  աշխատում»: 

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Հայկ Մարությանը, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսելով  Հայկո-Մկո համագործակցության դադարի մասին` ասաց, որ  այն պայմանավորված էր այն հանգամանքով, որ   Մկրտիչ Արզումանյանը ցանկություն էր հայտնել իր կարիերան շարունակել առանձին.

«Մենք հարգում ենք իր որոշումը. այսուհետ առանձին  ենք  աշխատում»: 

Ինչ վերաբերում է հեռուստատեսային զույգի վերականգման հնարավորությանը, ապա Հայկոն ընդգծեց, որ ինքը միշտ բաց է և պատրաստ համագործակցել և հորդորեց հարցն ուղղել Մկոյին:

Life.panorama.am-ը գրում է, որ կապ է հաստատել Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ, ով մեկնաբանելով իր և Հայկոյի վերամիավորման մասին լուրն ասաց. «Նշեմ, որ «Կարգին հաղորդման» ավարտը բոլորովին կապված չէ մեր դուետի փլուզման հետ: Մենք ուղղակի տվյալ պահին անցանք այլ ձևաչափի. «Կարգին հաղորդում»-ից հետո ստեղծվեց «Կարգին սերիալ»-ը, որում նորից միասին ենք աշխատել: Ինչ վերաբերում է մեր՝ կրկին համագործակցությանը, ապա ես բացառում եմ այդ հանգամանքը: Մենք տարբեր անելիքներ, ծրագրեր ունենք: Մեր համագործակցությունն ինձ համար տեղում «դոփել» կլինի, հետընթաց, իսկ ես փորձում եմ նոր ռեժիսորների, դերասանների հետ աշխատել, ինչն ինձ նոր հնարավորություններ կտա: Համոզվել եմ, որ ճիշտ ուղի եմ ընտրել»:

Մկրտիչ Արզումանյանը չցանկացավ անդրադառնալ իրենց միջով անցած «սև կատվին»՝ պարզաբանելով, որ դա խիստ անձնական է և վերաբերում է միայն իրենց. «Դա մեր անձնական հարաբերություններն են, միայն մենք կարող ենք այդ մասին խոսել, ուրիշ ոչ-ոք: Նույնիսկ մեզանից որևէ մեկը իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել»:

Ի դեպ, ի տարբերություն Հայկ Մարությանի հավաստիացմանը, որ իր և Հայկոյի մեջ շփում կա, մեր զրուցակիցը հերքեց այն. «Անկեղծ կլինեմ և կասեմ, որ մենք մոտ երկու տարի գրեթե չենք շփվել, ես այս ընթացքում Հայկին չեմ տեսել: Մենք միասին դժվար ժամանակահատված ենք անցել, կիսել ենք բարդ օրեր, ծրագրեր ենք իրագործել, բայց այժմ միասին անելիք չունենք, տարբեր ենք ոճային առումով, ընկերական հայացքներով ու մարդկային շփմամբ ու տեսակետներով: Դա ցույց տվեց կյանքը: Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց մենք էլ պարտավոր չենք ամբողջ կյանքը միասին անցկացնել: Ես այսօր դժգոհ չեմ իմ առօրյայից ու գործունեությունից»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին