▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկացողներին շնորհակալություն, չհասկացողներին ուրիշ բան չեմ կարող ասել. Տ. Մարգարյանը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամին

Tert.am-ը գրում է.

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին զեկուցող Զավեն Առաքելյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է հավանություն տալ «Արվեստի» այբուբեն մշակութային կենտրոնի հիմնադրամի կողմից ներկայացրած ծրագրին: Նախագծով նախատեսվում է Արաբկիրի մշակութային կենտրոնը՝ «Կանազը», 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արվեստի այբուբեն» հիմնադրամին, սակայն նախապայմանով, որ ծրագիրը ոչ լիարժեք իրականացնելու դեպքում կրելու են պատասխանատվություն:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ավագանու ՀՀԿ անդամ Հրանտ Թոխատյանը: «Մենք ներկայացրել ենք մասնավոր ոչ խաղարկային թատրոնի մի մոդել։ 25 տարվա փորձը ցույց է տալիս, որ թատրոնը կարող է լինել շահութաբեր, դերասանները կարող են վաստակել գումար և ունենալ լեփ-լեցուն դահլիճներ: Այդ հնարավորությունը մենք չենք ունեցել, և հիմա վերջապես գտնվեց այդպիսի շենք: Եթե որևէ մեկը կկարողանա բերել օրինակ, որ մեկ միլիոն դոլարի համարժեք դրամը ներդնելով՝ հնարավոր է տասը տարում գոնե մեկ լումա վերադարձնել, ես միայն կասեմ բրավո և կհրավիրեմ մեզ հետ գործելու: Դա համարյա հնարավոր չէ, սակայն տարիքս և իմ գործընկերոջ տարիքը թույլ են տալիս հասկանալ, որ այսօր է պետք է անել, վաղն արդեն ուշ կլինի, կգա մի պահ, որ ես այլևս ոչինչ չեմ կարողանա անել»,-ասաց նա և նշեց, որ պետք է ստեղծվի թատերական դպրոց, շենքի ընդհանուր տարածքը 3685 մետր է:

«Այդ ամեն ինչը պետք է խելքի բերել, այսօր շենքն ահավոր վիճակում է, մենք միայն ասում ենք պատմամշակութային, բայց ի՞նչ է մնացել, բացի  դրսի պատերից՝ ոչինչ։ Դա բարբարոսային վերաբերմունք է շենքին, ես ուզում եմ վերականգնենք շենքը, և այն ծառայի մշակույթին»,-ասաց նա։

«Երկի Ծիրանի» խմբակցությունից Մարինա Խաչատրյանը նշեց, որ Արմեն Համբարձումյանը «Կանազ» մշակույթի կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է 2,5 տարի, և նա շենքը վեր է ածել ավերակների։ Նա հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս կարելի է այդ մարդուն շարունակել վստահել ինչ-որ գործողություններ անել, թեկուզ այլ մարդկանց միջամտությամբ: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ պայմանավորվածություն կար, որ կառավարությամբ որոշմամբ շենքը նվիրաբերվում է Երևան համայնքին, իսկ պրոցեսը իրականացնելու համար անհրաժեշտ էր ստեղծել կազմակերպություն, որը ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեր: Նա ասաց, որ շենքն այդ վիճակին հասել է ոչ թե 2,5 տարվա ընթացքում, այլ 20-25 տարիների ընթացքում:

Մարինա Խաչատրյանը նորից պնդեց, որ Արմեն Համբարձումյանը պետք է պատասխանատվություն կրի, իսկ Տարոն Մարգարյանը հավելեց. «Ես մանրակրկիտ բացատրեցի, հասկացողներին շնորհակալություն, չհասկացողներին ուրիշ բան չեմ կարող ասել»:

«Ելք» խմբակցությունից Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկայիս գործազրկության մակարդակի ֆոնին ցանկացած ներդրումների և աշխատատեղերի ստեղծումը շատ կարևոր է և հարցրեց, թե որքան աշխատատեղ է ստեղծվելու կառույցի արդյունավետ շահագործման դեպքում։ 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին