Մյուս տարի Եղեռնի 100-ամյակի օրը դեպի Ծիծեռնակաբերդ պե՛տք է լինի վերին աստիճանի կազմակերպված ու կարգապահությամբ աչքի ընկնող, որի վերաբերյալ, թույլ տվեք մի քանի առաջարկներ անել պատասխանատու անձանց:
Ապրիլի 24-ի ոգեկոչման օրվա կազմակերպման պատասխանատուներ, ի՞նչ կլինի, եթե հասարակությանը նախապես տեղյակ պահեք ՀՀ նախագահի և Վեհափառի այցելության սկզբի ու ավարտի մասին, որպեսզի այդ նույն ժամին արևի կամ անձրևի տակ աննպատակ սպասող Ծիծեռնակաբերդի այցելուներին ազատեք երկա՜ր կանգնելուց: Սա առաջին, երկրորդ, տարածքն ապահովեք աղբի շա՜տ տարաներով, որպեսզի հետո աղբանոց չդառնա Ծիծեռնակաբերդը, տեղադրեք բիոզուգարաններ և առևտուրը կազմակերպեք քաղաքակիրթ ձևով, որի պատճառով Ծիծեռնակաբերդում առկա շա՜տ-շա՜տ տգեղ, օրվա խորհրդին անհարիր երևույթների պատճառով ամոթից գետինն ենք մտնում:
Հասարակությանը օգնեք ձերբազատվել ոգեկոչման օրվան անհարիր երևույթներից, Ծիծեռնակաբերդ այցելուների համար ամեն քայլափոխի ստեղծեք հարմարություններ, որպեսզի այցելուներից յուրաքանչյուրը ձեզ այպանելու առիթ չունենա:
Շնորհակալություն: