▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարյուր տարի առաջ հայերի գլխին էլ եկավ նույն փորձանքը

Հայերն ու եզդիները ունեն դարավոր բարեկամական կապեր, կարելի է ասել, որ արդեն եղբայրներ ենք: Այսօր շատերն են խոսում եզդի ժողովրդի գլխին եկած պատուհասի մասին, ոմանք խոսում են զուտ փի առի համար. մինչ այս ողբերգական դեպքերը վստահաբար չգիտեին էլ, որ եզդիների բնօրրանը Իրաքի տարածքում է, իսկ ոմանք խոսում են իրական սրտացավ: Հարյուր տարի առաջ հայերի գլխին էլ եկավ նույն փորձանքը, ինչ հիմա եզդիների գլխին է եկել:

Մենք էլ ժամանակին մարդասիրության սպասումներով թակում էինք աշխարհի մեծերի և միջազգային կազմակերպությունների դռները, բայց արդյունքում տեսանք, որ այդ հզորները թքած ունեն մեր ցավի վրա, որ մեր միակ փրկությունը զենքն է. այն շրջանները, որ զենքի դիմեցին կամ փրկվեցին, կամ՝ մասամբ ոչնչացան: Ցավով եմ տեսնում, որ մեր եղբայրները այսօր մեր ճակատագիրն են կրկնում և նույն մեր միամտությունը՝ ՄԱԿ-երի ու նրա նման ձևական կառույցների օգնությունը ակնկալելով: Եզդի եղբայրներ և քույրեր, անիմաստ է ՄԱԿ-ից կամ մյուս կառույցներից օգնություն ակնկալել. ցեղասպանություն իրականացնող խմբավորումը նրանց մի մասի լուռ համաձայնությամբ է ստեղծվել, իսկ ոմանք՝ հենց իրենք են ծնել նրան:

Այսքան տառապանքներից հետո աշխարհասփյուռ եզդիները պետք է միավորվեն և զենքի դիմեն,դա է միակ փրկությունը,իսկ որպես տառապանքների հատուցում պետք է եզդիները ունենան իրենց սեփական պետությունը պատմական հայրենիքում,որ այլևսոչ մի ԻԳԻՇ միգիշ չհամարձակվի ձեռք բարձրացնել եզդի մարդու վրա,որը չի ցանկանում ազգ ու կրոն ուրանալ:

 

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին