▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարվածել են «Մարիոթ»-ի դիմացի սրճարանում նստած պաշտոնյաներին նկարող լրագրողներին

a1plus.am-ը գրում է, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին պատկանող սրճարանում նստած  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին դուր չի եկել, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը և «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը սրճարանի մերձակա տարածքից նկարում էին նաեւ իրենց: Լրագրողներին են մոտեցել հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, լրագրողներին ասել, որ դա անձնական տարածք է և չի կարելի նկարահանել այնտեղ գտնվող անձանց։

Լրագրողներն ի պատասխան ասել են, որ այդ անձինք հանրային դեմքեր են, և օրենքով թույլատրված է հանրային տարածքում գտնվող անձանց նկարահանել։ Օրենքին որևէ կերպ հղում չկատարելով՝ անվտանգության երկու աշխատակիցները, որոնց անձնական տվյալները չի հաջողվեց ճշտել, կոպիտ մեթոդներով խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, նրանցից մեկը երկու անգամ հարվածել է «Ազատություն» ռադիոյկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին, հայհոյել նրան, մյուս անվտանգության աշխատողը հարվածել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Ռոբերտ Անանյանի ձեռքին և տեսախցիկին՝ պահանջելով չնկարահանել լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակված անվտանգության աշխատակիցների գործողությունները։

Լրագրողները տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին խնդրել են կարգի հրավիրել անվտանգության աշխատակիցներին։ Իրավապահները, սակայն, փորձ չեն արել սաստելու և կանխելու անվտանգության աշխատակիցների գործողությունները։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին