«Տպավորություն է, որ մեղադրանքը կազմելիս, ընթերցել եք բացառապես Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը: Միջադեպից անմիջապես հետո իմ ու փաստաբաններիս համար ակնհայտ է դարձել խուլիգանության հանցակազմ կիրառելու՝ ձեր ու քաղաքական իշխանության ձգտումը. սկզբում՝ խուլգանության երրորդ մաս, այժմ՝ առաջին մաս, որն իրականության հետ աղերս չունի:
Հարվածը հասցվել է պաշտպանության նկատառումով»,- իր ելույթում դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:
Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝