▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսի մանկապարտեզը մասնավորեցվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 38 մանկապարտեզը, որի տնօրենը Գալուստ Սահակյանի հարսն  է` Սեդա Հակոբյանը, նախօրեին պետական մանկապարտեզից վերածվել է մասնավոր վճարովի մանկապարտեզի: Իսկ թե ինչու այս փոփոխությունը եղավ հենց Գալուստ Սահակյանի՝ Աժ նախագահ նշանակվելուց հետո, մանկապարտեզի տնօրենից պարզել չհաջողվեց, քանի որ  նա մանկապարտեզի աշխատանքները ստուգելու էր գնացել, իսկ նրա աշխատակցուհին  հայտնեց, որ մասնավորեցված մանկապարտեզի հետ իր տնօրեն Սեդա Հակոբյանը կապ չունի. «Մեր մանկապարտեզի մասնաշենքն է մասնավորեցվել: Գրեթե մեծ տարածք մնացել է որպես պետական մանկապարտեզ, բայց մի տարածք էլ վարձակալած է ու վճարովի մանկապարտեզ է դարձել»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին