▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանիք կլինի, սակայն... Ֆելիքս Խաչատրյան

BlogNews.am-ը գրում է, որ հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, սակայն հանրությունը շարունակում է հետաքրքրվել՝ որտեղ է նա և ինչով է զբաղվում։ Վերջին շրջանում ռեփերը հրաժարվում է նաև հարցազրույցներ տալ, սակայն  հայտնել է, որ այժմ շարունակում է զբաղվել իր երաժշտական գործունեությամբ։ «Նոր ալբոմներ եմ պատրաստում, սեպտեմբերին «3.33» խումբը միանգամից 2 ալբոմ կթողարկի»,- ասել է ռեփերը՝ հավելելով, որ որոշել են միանգամից երկու ալբոմ թողարկել, քանի որ նոր գործերը շատ են տարբերվում միմյանցից։

Ֆելիքսը «3.33»-ի երկրպագուներին նոր ալբոմ խոստացել էր դեռևս նախորդ տարվա հունիսին, սակայն այն այդպես էլ չթողարկվեց։

«CD թողարկել չստացվեց, սակայն ալբոմի երգերը ներբեռնեցինք համացանց։ Մեզ մոտ լռություն չէ, միշտ էլ լինում են նոր գործեր, ուղղակի Նարեկն (A’Chilla-ն) ԱՄՆ-ում է, ես էլ մենակ դանդաղ եմ առաջ գնում»,- ասել է նա։

Երաժշտական գործունեությունից բացի Ֆելիքս Խաչատրյանն այլ գործունեություն չի ծավալում։ Նույնիսկ կողմնակի եկամուտի աղբյուր՝ բիզնես չունի, ինչպես գործընկերներից շատերը։

Շրջանառվող այն լուրերը, որ նա և նշանածը՝  Գոհար Պարույրյանը, քաղաքացիական ամուսնությամբ միասին են ապրում, հաղորդավարը չի մեկնաբանել՝ նշելով, որ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին։

«Հարսանիք կլինի, սակայն ոչ հանրային։ Չեմ հասկանում դա հանրայնացնելու իմաստը»,- եզրափակել է  նա։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին