▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանեկան ամենատարածված ավանդույթներ և դրանց մեկնաբանություններ

wedding.am-ը գրում է.  ամբողջ աշխարհում և Հայաստանում մեծ տարածում ստացած հարսանեկան ամենահետաքրքիր ավանդույթներ կան, որոնք հարսանիքներին յուրահատկություն և հատուկ կոլորիտ են փոխանցում:

Հարսնացուի համար վճարվող գլխագին

Տարատեսակ սովորույթներ կան տարբեր ազգերի մոտ այս ավանդույթի հետ կապված: Հայերիս մոտ առավել հայտնի թրով հայրական տան շեմը փակելու և հարսի համար գլխագին ստանալու սովորույթը: Կատարվում են նաև մրցույթներ կամ փորձություններ, որոնք հաղթահարելով փեսան պետք է ապացուցի, որ արժանի է իր ընտրյալին:

Աղուհացով կամ լավաշով դիմավորում

Սկեսուր-մայրիկը մինչև նորապսակների տան շեմը նրանց դիմավորում է աղուհացով կամ, ինչպես հայերիս մոտ է ընդունված, մեղր-լավաշով: Աղուհացը կամ մեղրը ճաշակելիս ում կհասնի մեծ կտորը նա էլ կլինի ընտանիքի գլխավորը:

2

Ծաղկի թերթիկներ

Հարսի և փեսայի գլխին եկեղեցուց կամ ԶԱԳՍ-ից դուրս գալիս լցնում են ծաղիկ թերթիկներ, քաղցրավենիք, բրինձ և այլն: 

3

Հարսին կրել ձեռքերի վրա

Այս ավանդույթը ծագել է հին ժամանակներից, երբ համարվել է, որ նորապսակ հարսը, առաջին անգամ ամուսնացած կնոջ կարգավիճակով մուտք դնելով փեսայի տուն կամ փողոց, խոցելի է լինում, և նրա ամուսինը նրան առնելով ձեռքերի մեջ, հարսին պաշտպանում է անհաջողություններից:

4

Աղավնիների ճախրանք
Այս ավանդույթի հետ կապված է ևս յուրօրինակ սովորույթ: Երկու աղավնիների ոտքերին կապույտ և վարդագույն ժապավեններ են կապում և որը առաջինը թռչի, կորոշվի զույգի առաջնեկի սեռը:
5
 
Սպասք ջարդել
Համարվում է, որ հարսանիքին սպասք կոտրելը երջանկության նշան է: Երբեմն փշրանքների չափից որոշում են` ընտանիքում տղա, թե աղջիկ է ծնվելու: Մեծ փշրանքը տղայի մասին է վկայում, փոքրը` աղջկա:
6
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին