▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարոյանի տեղափոխությունը «Տրակտոր-Սազի» չի կայանա ադրբեջանցի երկրպագուների պատճառով

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի հավաքականի ու Երևանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը տեղափոխվել էր Իրանի վերջին առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած «Տրակտոր-Սազի»:

Սակայն տեղափոխության լուրը դժհոգություն է առաջացրել թավրիզյան ակումբի երկրպագուների շրջանակներում: Բանն այն է, որ ակումբը ներկայացնում է Իրանի Ատրպատական նահանգը, իսկ թիմի երկրպագուների մեծ մասը, այսպես ասած, Իրանի ադրբեջանցիներ են: Երկրպագուները սպառնացել են բոյկոտել թիմի` հաջորդ մրցաշրջանի խաղերը տրանսֆերի իրականացման դեպքում:

Ինչպես հաղորդում է Varzesh3.com կայքը, ակումբի ղեկավարությունը տեղի է տվել երկրպագուների պահանջներին ու որոշել է հրաժարվել Հարոյանի հետ պայմանագիր կնքելուց: Տեղեկությունը Instagram-ի իր էջում հաստատել է ակումբի մարզական տնօրեն Մուստաֆա Աջորլուն:

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին