Հարկեր հավաքելու հարցում իշխանությունների ֆանտազիան անսպառ է: Այս կարծիքն այսօրվա ճեպազրույցում հայտնեց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով նախօրեին ավարտված արտահերթ նիստում քննարկված հարցերին:
Ըստ նրա` իշխանությունների նախաձեռնությունները հիմնականում կապված են «վիճակը փրկելուն ուղղված այնպիսի քայլերի հետ, որոնք ուղղակի կապված են մարդկանցից ավելի շատ հարկեր հավաքելու հետ»:
Լ.Զուրաբյանի պարզաբանմամբ` դրա վկայությունն է արտագնա աշխատանքի մեկնող, շինարարության մեջ ներգրավված քաղաքացիներին վերաբերող «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «բազմաչարչար, տխրահռչակ օրենքը»:
«Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն անում երկիրը զարգացնելու ուղղությամբ, իրենց բոլոր քայլերը, եթե նման քայլեր կան, ուղղված են դրամահավաք ապահովելու նպատակներին»,-հայտարարեց Լ.Զուրաբյանը` հավելելով, թե ակնհայտ է, որ «2 մլրդ դոլարի դեֆիցիտ ունենալով տարիներ շարունակ, իսկ հիմա տրանսֆերտների կտրուկ անկման պայմաններում երկիրը տանելու է դեպի ֆինանսական կոլապս»:
Հեղինակ:
«Փաստինֆո»
- See more at: http://pastinfo.am/hy/node/69285#sthash.xqLn1eU8.dpuf
«Փաստինֆո»-ն գրում է.Հարկեր հավաքելու հարցում իշխանությունների ֆանտազիան անսպառ է: Այս կարծիքն այսօրվա ճեպազրույցում հայտնեց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով նախօրեին ավարտված արտահերթ նիստում քննարկված հարցերին: Ըստ նրա` իշխանությունների նախաձեռնությունները հիմնականում կապված են «վիճակը փրկելուն ուղղված այնպիսի քայլերի հետ, որոնք ուղղակի կապված են մարդկանցից ավելի շատ հարկեր հավաքելու հետ»: Լ.Զուրաբյանի պարզաբանմամբ` դրա վկայությունն է արտագնա աշխատանքի մեկնող, շինարարության մեջ ներգրավված քաղաքացիներին վերաբերող «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «բազմաչարչար, տխրահռչակ օրենքը»: