«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի` աշխատանքային այցով Ղազախստան մեկնելու պատճառով կառավարության փետրվարի 2-ի նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով այս օրերին ի պաշտոնե փոխարինում է վարչապետին:
Կառավարության նիստին մասնակցող նախարարներն ինչ-որ պահից սկսեցին ոտքի կանգնել` Փաշինյանի ներս մտնելուն պես, եւ պատճառաբանեցին, թե դա հարգանքի նշան է, սակայն երեկվա նիստին փոխվարչապետի ներս մտնելու պահին ոչ ոք ոտքի չկանգնեց՝ մատնելով, որ «հարգանքը» «հասնում» է միայն Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ` պարտադրվում է նրա կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում