▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարցեր՝ «դուխով» քպ-ականներին». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ ««ԴՈՒԽՈՎ» ՍՏՐՈՒԿՆԵՐԸ
Նայեցի ԱԺ հանձնաժողովում Էդգար Ղազարյանի խոսքից այն հատվածը, որտեղ նա ասում է, որ 2018թ․ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։ Այս խոսքին հետևեց զանազան, միմյանցից դեմքով չտարբերվող, իրենց ստրակատիրոջ պես մորուքակիր քպ-ականների հարձակումները, էլ լեզուդ կկտրեմ, էլ մեր ժողովուրդը և այլն և այլն։
Հարցեր՝ այդ «դուխով» քպ-ականներին․
-Շուշին դժբախտ, դժգույն, ադրբեջանական քաղաք է, Էյվազլի և այլն։
Սա, եթե թուրք-ադրբեջանական հեղափոխության հետ կապ չունի, ապա պարտավոր էիք կտրել այս խոսքերն ասողի լեզուն։
Այդքան «դուխով» ե՞ք, որ հակադրվում եք ձեր ստրկատիրոջը, որն իր խոսքերով չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում, ապացուցելով ևս մեկ անգամ 2018թ․ հեղափոխության թուրք-ադրբեջանական արմատները։ Դե՛ կտրեք լեզուն, քանի դեռ ինքը չի կտրել ձե՛ր, իր ստրուկների լեզուները։
Իսկ Վիգեն Խաչատրյանը լռում էր ու մտածում․ «մեկ էլ տեսար իրավիճակ փոխվեց, բա չհարմարվե՞մ»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին