«Հարցազրույցի այս հատվածը կարելի է բնորոշել որպես՝ «թքել Հայաստանի իշխանությունների վրա»». Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի այս հատվածը ուղղակի կարելի է բնորոշել որպես. «թքել Հայաստանի իշխանությունների վրա».
▪️ «Մենք սկսել ենք միջանցքի իրականացումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մի քանի ամիս անց: Ես կասկած չունեի, որ այդ ճանապարհը բացվելու է: Եթե կասկածներ լինեին, մենք, հավանաբար, նման միջոցներ չէինք ներդնի: Ես նույնիսկ իմ ելույթներից մեկում ասել եմ, որ այն բացվելու է ցանկացած ճանապարհով: Երբեմն նման հռետորաբանությունն էլ է անհրաժեշտ լինում, որովհետև դա, մեղմ ասած, խթանում է հակառակ կողմին:
▪️ ԱՄՆ-ում Թրամփի մասնակցությամբ այս հարցի լուծումը ներկայացրեց այն որպես արդեն ամբողջությամբ լուծված հարց: Մեր ճանապարհները՝ և՛ երկաթուղին, և՛ ավտոճանապարհը, որոնք տանում են դեպի Հայաստանի հետ սահման, մոտ ժամանակներս պատրաստ կլինեն: Ավտոճանապարհի պատրաստվածությունը կազմում է մոտ 95 տոկոս, երկաթուղունը՝ 70 տոկոս: Մենք կարող ենք արագացնել այդ աշխատանքները: Սակայն, քանի որ Հայաստանի տարածքում դեռևս ոչ մի աշխատանք չի տարվում, մենք դրա մեծ անհրաժեշտությունը չենք տեսնում:
▪️ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պետք է դիտարկվի որպես լուծված հարց: Ես չեմ հավատում, որ Հայաստանը կխուսափի դրանից: Դա կարելի է որակել որպես ինքնասպանություն, հատկապես եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփն այդ երթուղուն տվել է իր անունը:
▪️ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ մեր նախաձեռնությամբ Աղբենդ ավանում կամուրջ է կառուցվում Արաքսի վրայով: Այսպիսով, այս տարածաշրջանից մենք փաստացի կունենանք երկու երթուղի. մեկը՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի տարածքով, երկրորդը՝ Արաքսի միջանցքը Իրանի տարածքով:
▪️ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ մենք դա կանեինք ցանկացած դեպքում: Բայց լավ է, որ մենք դա անում ենք խաղաղ ճանապարհով: Ընդ որում, Հայաստանը, բնականաբար, նույնպես օգուտ կստանա դրանից: Որովհետև Հայաստանը կկարողանա դուրս գալ և դուրս կգա ներկայիս փակուղային վիճակից»:
Ահա այսպես, բաքվեցի բռնապետը աստիճանաբար բացում է խաղաքարտերը...»: